ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հանդիպումները՝ Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ Գերմանիայիում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին հանդիպումներ է ունեցել Միջազգային քաղաքականության եւ անվտանգության ինստիտուտում (SWP), որից հետո հանդիպել է Արտաքին գերատեսչության Եվրոպայի գծով պետնախարար Միխայել Ռոթի հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի կյանքի կոչմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են Արեւելյան գործընկերության դերը Եվրոպական միության համար եւ քննարկել վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու կարեւորությունը:

Հայկական պատվիրակության անդամները մասնակցել են Բունդեսթագի լիագումար նիստին, որտեղ Բունդեսթագի նախագահ Վալտեր Վոլֆգանգ Շոյբլեն ողջունել է Արարատ Միրզոյանին գերմանական խորհրդարանում:

Հայ խորհրդարանականները Զաարլանդի համալսարանի պրոֆեսոր դոկտոր Մանֆրեդ Շմիթի հետ աշխատանքային ճաշի ընթացքում քննարկել են կրթության եւ հետազոտության ոլորտներում հայ-գերմանական հնարավոր նոր համագործակցության շրջանակին վերաբերող հարցեր:

Զաարլանդ երկրամաս ժամանած ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Զաարլուսի քաղաքապետ Պետեր Դեմերը: Օրենսդիր մարմնի ղեկավարը գրառում է կատարել Զաարլուսի քաղաքի պատվավոր հյուրերի գրքում:

Մարտի 21-ին սպասվում է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության այցը Զաարլանդի համալսարան, որտեղ խորհրդարանի ղեկավարը կհանդիպի ուսանողների հետ: Աշխատանքային օրը կշարունակվի Զաարլանդ երկրամասի խորհրդարանում, որտեղ կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: