«Արմնյուզ» ՀԸ-ն նոր տնօրեն ունի. «Քառյակ մեդիան» տեղափոխվում է նախկին «ՊանԱրմենիան»-ի շենքից

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն է նշանակվել Նարեկ Նիկողոսյանը: Նա նախկինում զբաղեցրել է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի օգնականի պաշտոնը: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հասատտեց նաև Նարեկ Նիկողոսյանը:

Մինչ այդ «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրենը ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն էր: Նա, ի դեպ, մի քանի օր առաջ ԱԺ-ում հրաժարվեց պատասխանել «Արմնյուզի» վերաբերյալ լրագրողների հարցերին:

Հիշեցնենք, որ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը Tert.am կայքի և «Լավ ռադիո»-ի հետ նախկինում գտնվում էր Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի անվան հետ կապվող «ՊանԱրմենիան» մեդիա գրուպի կազմում, որն արդեն լուծարվել է:

Նշյալ լրատվամիջոցներն այժմ գտնվում են «Քառյակ մեդիա»-ի կազմում, որի սեփականատերերն են ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատագամավորներ Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Սամվել Ֆարմանյանը և Միհրան Հակոբյանը:

«Արմնյուզի» նոր տնօրենը մեր հարցին ի պատասխան նշեց, որ հեռուստաընկերության ֆորմատը հիմնականում լրատվական է լինելու: Ճշտող հարցին՝ «Արմնյուզը» տեղափոխվե՞լ է արդեն լուծարված «ՊանԱրմենիան» մեդիա հոլդինգի շենքից, Նարեկ Նիկողոսյանն ասաց, որ ընթացքի մեջ է:

«Քառյակ մեդիա»-ի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս երեք լրատվամիջոցների աշխատակիցները քիչ-քիչ տեղափոխվում են Չարենցի փողոցում գտնվող իրենց նոր գրասենյակ:

Տեղեկացանք, որ այս շաբաթվա սկզբին տեղափոխվել են Tert.am-ի լրագրողները, իսկ մինչև այդ էլ տեխնիկական բաժնի աշխատողներն էին տեղափոխվել:

Հիշեցնենք, որ «Քառյակ մեդիա»-ի տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ այս երեք լրատվամիջոցները ներկայանալու են «Թերթ.am» բրենդի ներքո, որը ղեկավարելու է Արամ Անտինյանը, իսկ ռադիոյի ղեկավարումն էլ իրականացնում է Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն Լիկա Թումանյանը:

Նարեկ Կիրակոսյան