Շվեդիան պատրաստ է երկկողմ համագործակցության պատուհան բացել Հայաստանի համար. Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարարին

Լուրեր

03.04.2026 | 12:55
Իրանը Մերձավոր Արևելքում տարբեր թիրախների է հարվածել, Թեհրանում պայթյուններ են լսվել
03.04.2026 | 12:53
Արման Ծառուկյանը մեկ միլիոն դոլարանոց մեքենա է գնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 12:45
Ռուսական զորքերը Խերսոնում ԱԹՍ-ով հարվածել են միկրոավտոբուսի. վիրավորվել է յոթ մարդ
03.04.2026 | 12:42
Իսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել են․ կազմվել են արձանագրություններ
03.04.2026 | 12:31
Թոռնիկս հոսպիտալում է հիմա, ՌԴ-ից բերել եմ, որ ծառայի. բողոքում եմ, որ վեց ամիս ավելի է ծառայելու. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 12:22
Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը «Ռոմայի» դեմ խաղին քիչ հավանական է
03.04.2026 | 12:14
Բողոքի ակցիա Գլխավոր դատախազության մոտ Հանրային հեռուստաընկերության գործունեության հետ կապված․ ՈՒՂԻՂ
03.04.2026 | 12:10
62 անձ է ձերբակալվել ընտրակաշառքի գործով // Կոթում ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել․ ԼՈՒՐԵՐ
03.04.2026 | 12:03
Ուլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել գծերից. կան տուժածներ
03.04.2026 | 11:52
Անարդարություն ենք տեսնում. եթե ծառայում են նույն դրոշի տակ, պետք է նույն ժամկետով ծառայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:41
Պենտագոնի ղեկավարը հեռացրել է բանակի գլխավոր գեներալին
03.04.2026 | 11:38
Հայաստանի գավաթում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը
03.04.2026 | 11:36
Պայմանագրային զինծառայող է մահացել ․ ՔԿ
03.04.2026 | 11:33
Եկել եմ Պապիկյանից հավասարակշռություն պահանջելու. իմ տղան էլ թող 1,5 տարի ծառայի. զինվորի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:32
Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ կիրառված տնային կալանքը կբողոքարկվի
Բոլորը

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարար Փիթեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը:

«Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ Շվեդիան Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հաջողությունները մասնավորապես ժողովրդավարության, մարդու իրավունքների և սոցիալական պաշտպանության առումով օրինակելի են: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է չորս հիմնական ոլորտները, որտեղ Կառավարությունը նախատեսում է իրականացնել բարեփոխումներ՝ տնտեսություն, ենթակառուցվածքներ, մարդկային կապիտալի զարգացում, մարդու իրավունքների պաշտպանություն և արդարադատություն: Ըստ փոխվարչապետի՝ իհարկե բարեփոխումների իրականացման ճանապարհին կան մարտահրավերներ, բայց դրանց հնարավոր է դիմակայել Կառավարության առաջ քաշած գերագույն արժեքների ինստիտուցիոնալիզացման միջոցով:

Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարար Փիթեր Էրիքսոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Շվեդիան պատրաստ է երկկողմ համագործակցության պատուհան բացել Հայաստանի համար: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա, որը պետք է իրացնել:
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանում իրականացվելիք տնտեսական բարեփոխումների օրակարգին, հարկային բարեփոխումների տրամաբանությանը, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քաղաքականությանը, ինչպես նաև տնտեսության ոլորտում կանանց ներգրավվածությանը վերաբերող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: