Քաղաքական պայքար՝ լրատվադաշտո՞ւմ, թե խոսքի ազատություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Բոլորը

Հայաստանի կառավարությունը հակամամուլային գործունեություն չի ծավալելու, եթե նույնիսկ որոշ լրատվամիջոցներ կեղծ նորություններ են տարածում։ Երեկ Մատենադարանում հրավիրված մամուլի ասուլիսում հավաստիացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մամուլին ազատություն ես չեմ տվել, մամուլին ազատությունը տվել է Սահմանադրությունը, գուցե նաև հեղափոխությունը նոր հնարավորություններ է ստեղծել։ Վերահսկողության մասին կարող եք դուք մտածել, ընթերցողը կարող է մտածել, կառավարության գործը չի մամուլին վերահսկելը։ Եթե լրագրողներն իրենք անհրաժեշտ գտնեն, որ վերահսկողության մեխանիզմներ ստեղծեն, իրենք կանեն, անհրաժեշտ չգտնեն, էլի խնդիր չկա»,- ասել է վարչապետը։

Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ հեղափոխությանը սատարած լրատվամիջոցներն այսօր հայտնվել են իշխանության թիրախում, վարչապետը պատասխանել է նաև այս հարցին․ «Դե, որովհետև հեղափոխությունից հետո լրատվական դաշտում մեծ առուծախի պրոցես է տեղի ունեցել, դուք դրանից տեղյակ չե՞ք»։

«Առավոտ» օրաթերթի գլխավոր Արամ Աբրահամյանը վստահեցնում է՝ հեղափոխությունը լրատվամիջոցներ-իշխանություն հարաբերություններում շատ բան է փոխել․ «Անցյալ տարվա ապրիլից այս կողմ ես չեմ ստացել որևէ զանգ որևէ կալիբրի իշխանավորից, որտեղ որևէ վերաբերմունք արտահայտվի՝ դժգոհություն կամ գոհունակություն, և դա ամենաճիշտն է, այսինքն՝ գոհունակությունն էլ մի բան չի»։

Որպես երկարամյա աշխատանքի փորձ ունեցող հեռուստահաղորդավար՝ պարոն Աբրահամյանը նկատել է փոփոխություն հատկապես հեռուստաընկերությունների աշխատանքում․ «Դե չի զանգում օրինակ մարզպետ, ու հարցնում՝ դու ինձնից ի՞նչ ես ուզում, կարո՞ղ է ինձ հետ չունես, մտնում են ռազբորկեքի մեջ։ Հեռուստաընկերությունների նորությունների թողարկումներն ունեին լիմիտավորված մի բան՝ էսքանը պիտի պաշտոնականը լինի, էսքանը՝ ոչ պաշտոնականը, էս հյուրին կարող ես կանչել, էս հյուրին՝ չես կարող, սա այլևս չկա։ Սրանից լավ բա՞ն»։

ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը հավելում է․ «Հիմա լրատվամիջոցները, իհարկե, աշխատում են շատ ավելի ազատ պայմաններում։ Նույնիսկ այն լրատվամիջոցները, որոնք մատնանշում են վարչապետի արձագանքը ու համարում են դա ճնշում, ամենևին իրենք ճնշված չեն զգում, իրենք շարունակում են նույն կերպ աշխատել և ճիշտ են անում, որ քննադատում են իշխանությանը։ Նույն այդ լրատվամիջոցները համոզված են, որ քննադատությունից հետո իշխանությունը լծակ չի օգտագործելու և չի ճնշելու»։

Հատկապես վերջերս իշխանության ներկայացուցիչներից ոմանք խիստ գնահատականներ են հնչեցնում լրատվամիջոցների աշխատանքի վերաբերյալ, ինչը որոշ լրատվամիջոցներ ընկալում են իբրև ճնշման և դաշտը սև ու սպիտակի բաժանելու փորձ։ Արամ Աբրահամյանն իշխանությանը զսպվածության կոչ է անում։

«Նաև վարչապետն է մեկ անգամ ասել «հակապետական», չպիտի ասեր։ Իշխանության ներկայացուցիչներն ընդհանրապես գնահատականներ պիտի չտան։ Ես և դուք եթե տալիս ենք, մենք մասնավոր անձինք ենք, երբ իշխանավորն է տալիս՝ սա լավն է, սա վատն է, կարող է ենթադրություն առաջանալ, որ նրանք ուզում են էս վատին մի վատություն անել։ Իհարկե չեն անի, բայց պետք է զուսպ լինել արտահայտությունների մեջ։ Մեր գործընկերները երբեմն չափից դուրս նեղվում են, երբ իշխանավորն ասում է՝ ես ձեզ չեմ սիրում։ Լավ ասեց՝ գնաց, պետք չի շատ խորանալ։ Ի վերջո, պետք չի սպասել, որ բոլոր մեր աշխատանքին բութի նշան կամ սրտիկ են դնելու»,- ասաց Արամ Աբրահամյանը։

Այդուհանդերձ, որոշ լրատվամիջոցներ բողոքում են հեղափոխական իշխանության վերաբերմունքից։ ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանի գնահատմամբ՝ պարզապես հեղափոխությունից հետո քաղաքական պայքարը տեղափոխվել է լրատվադաշտ․

«Շատ լրատվամիջոցներ արդեն գործում են ոչ թե որպես լրատվամիջոց, այլ որպես քարոզչամիջոց՝ մանիպուլյացիաներ, ֆեյքային լուրեր օգտագործելով։ Շատ հաճախ լրատվամիջոցը, իմանալով, որ դա չի համապատասխանում իրականությանը, հրապարակում է, բա ինչի՞ պետք է չարձագանքի «Իմ քայլի» համակիրը։ Կամ իշխանական խմբերը լուրեր են տարածում այլ քաղաքական ուժի մասին, բնական է, որ այդ քաղաքական ուժն էլ պետք է արձագանքի և երբ թեժ մթնոլորտն ամբողջությամբ վերագրում են իշխանությանը, արդար չի։ Նաև այլ քաղաքական ուժեր պրովոկացիոն հնարքներ օգտագործում են թեժացման համար, և սա քաղաքական պայքար է»։

Պարոն Մելիքյանի խոսքով՝ քաղաքական շահեր սպասարկող լրատվամիջոցը պետք է պատրաստ լինի հակադարձ պատասխանի․ «Ուրեմն վերցնեք ինչ-որ քաղաքական ուժից գումար ստանաք, քաղաքական պատվեր կատարեք, ու հանրությունն ասի՝ ապրես լրատվամիջոց, հենց էս էի ես ուզում լսե՞լ։ Այդպես չի լինում, լավ հասկացող մարդիկ կան, իրենք էլ հնարավորություն ունեն համախմբվելու և հակազդելու, պետք  է փորձել հասկանալ, որ այս քննադատական ալիքը բարձրացավ իմ դեմ, դա նույնպես քաղաքական բնույթի է, քաղաքական պայքարը տեղափոխվել է մեդիա դաշտ»։

Ըստ որոշ գնահատականների՝ նախկին իշխանությունները խիստ բիրտ էին լրատվամիջոցների նկատմամբ։ «Առավոտի» խմբագիրը հիշում է, թե դա ինչից սկսվեց․ «Մինչև բիրտ դառնալը բավականին ազատ էր՝ 91, 92, 93 թվականներին։ Հետո ժողովրդի վիճակն էլ վատացավ. և ընդդիմադիր թերթերը սկսեցին գեներացնել հասարակության արդարացի դժգոհությունը, և իշխանություններն սկսեցին նեղանալ, այսինքն՝ բիրտ լինելուց առաջ նրանք բավականին լայնախոհ էին։ Ի դեպ, 98 թվականին Քոչարյանը ևս մի քանի ամիս հանդուրժող էր, բայց ամենաբիրտը Քոչարյանի ժամանակն էր»։

Աշոտ Մելիքյանը հիշում է ԳԱԼԱ հեռուստաընկերության դեմ նախորդ իշխանությունների ճնշումները՝ ցույց տալու իրավիճակի փոփոխությունը․ «Նախագահական նստավայրից զանգում ասում են՝ ընդդիմությանն առհասարակ եթեր չտաք, էստեղ եթեր են տալիս, և միանգամից սկսվում է հարկային  ստուգումներ՝ 25 միլիոնից ավել բան են գտնում ինչ-որ․․․ և 12 տարի հետո միայն արդարությունը հաղթում է և ՄԻԵԴ-ը չեղյալ է հայտարարվում դատական ակտը»։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանի կարծիքով՝ լրատվամիջոցների տարանջատումը յուրայինների և հակառակորդների եղել է միշտ։ Ըստ նրա՝ ավելի շատ ընկալումների հարց է՝ լրատվամիջոցն իրեն այսպես ասած սև՞, թե սպիտակ է համարում։ Գեղամ Վարդանյանը, սակայն, ընդգծում է՝ նախկինում և հիմա իրավիճակը անհամեմատելի է․

«Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ տոտալ վերահսկողություն էր իրականացվում մեդիա դաշտում։ Հատկապես՝ հեռուստաեթերը ազատ էր, բայց՝ վերահսկելի։ Վերահսկվում էր ֆինանսական միջոցներով, հեռախոսազանգերով, խմբագիրների վրա ազդեցություններով։ Հիմա նման պատկեր չեմ տեսնում։ Ես կարող եմ խնդիր տեսնել, օրինակ, «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ՀՔԾ գործողություններում, դա լոկալ ա, բայց ես չեմ տեսնում կազմակերպված, ուղղորդված, մեկ կենտրոնից ղեկավարվող սիստեմ, որի նպատակը մամուլը վերահսկելն ու ճնշելն է։ Եթե Սերժ Սարգսյանի դեպքում հնարավոր չէր տեսնել իշխանությունից անկախ հեռուստաընկերություն, և հիմա առնվազն 1 հեռուստաընկերություն ունի լիակատար ազատություն՝ ասելու իր մտածածը»։

Ըստ Գեղամ Վարդանյանի՝ որակյալ մամուլը միշտ պետք է խնդիր ունենա իշխանության հետ․ «Լրատվամիջոցը նաև հանրային վերահսկողություն իրականացնելու համար է և, բնականաբար, պետք է հետևի կառավարությանը, գտնի սխալներ ու ցույց տա հասարակությանը։ Իհարկե՝ այդ ամենը պետք է արվի փաստերով և հասարակությանն առանց խաբելու, առանց կիսաճշմարտությունների ու մանիպուլյացիաների»։

Այդուհանդերձ, ԽԱՊԿ ղեկավար Աշոտ Մելիքյանը կարծում է՝ կարող են լինել հայտարարություններ կամ քայլեր, որոնք կարող են գնատահել իբրև ճնշում ընդդեմ լրատվամիջոցների․ «Նախընտրական շրջանում ոստիկաններն այցելել էին որոշ խմբագրություններ, այդպիսի 2 դեպք է արձանագրվել, և պահանջել են հիմքեր օնլայն հեռարձակած տեսանյութի։ Ինչն աբսուրդ պահանջ է։ Ոստիկանությունը վարչապետին էր ենթարկվում, և վարչապետը կարող էր ցուցում տալ ոստիկանությանը, որ աբսուրդային գործողություններ չիրականացնեն»։

Ըստ ԽԱՊԿ ղեկավարի՝ չնայած հեղափոխությանը, լրագրողներն այսօր իրավունքի պաշտպանության խնդիր ունեն։ Աշոտ Մելիքյանը հիշում է Էլեկտրիկ Երևանի, Սարի թաղի և ապրիլյան հեղափոխության օրերին տուժած լրագրողների գործերով պատժվածներ չկան։

«Շատ տարօրինակ է, որ հետհեղափոխական Հայաստանում, երբ ակնկալում էինք, որ շատ արագ և էֆեկտիվ այդ գործերը կբացահայտվեին և մեղավորները պատասխանատվության կենթարկվեին, դա չեղավ։ Ոչ մեկ թող հույս չունենա, որ նույնիսկ ամենաժողովրդավար ճանապարհով իշխանության եկած ուժերը որևէ երկրում սկուտեղի վրա կմատուցեն խոսքի ազատությունը և լրատվամիջոցների ազատ գործունեությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան