ԵՏՄ պարտավորությունների շրջանակում ակցիզային հարկը պետք է բարձրանար. Արտակ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
23.11.2024 | 12:12
Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը
23.11.2024 | 11:55
Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
23.11.2024 | 11:23
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 23-ի դրությամբ
23.11.2024 | 11:00
Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151․ ՊԵԿ
23.11.2024 | 10:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.11.2024 | 10:19
Քյարամյանի մտերիմը` ՔԿ նախագահ. ո՞վ է Արթուր Պողոսյանը
23.11.2024 | 10:02
Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանի հետ

– Պարո՛ն Մանուկյան, Ձեզ հայտնի է, որ Կառավարությունը պատրաստվում է բարձրացնել պետական տուրքը և գրավատների համար այն 100 հազար դրամի փոխարեն դարձնել 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազար դրամի փոխարեն՝ 3 միլիոն դրամ: Այսօր Ազգային ժողովում փոխանակման կետերի ու գրավատների ներկայացուցիչներն այդ առիթով իրենց դժգոհություններն էին ներկայացնում պատգամավորներին, որ եթե պետական տուրքն այդպես կտրուկ բարձրացնեն, իրենք կհայտնվեն փակվելու եզրին: Ի՞նչ եզրակացության եկաք, այս հարցում Կառավարությա՞ն, թե՞ այդ տնտեսվարողների կողքին եք կանգնելու։

– Եթե հարցին նայում ենք բովանդակային առումով, ապա, այո՛, 1997 թվականից պետտուրքը և այդ ծառայությունների դիմաց գանձվող գումարն օբյեկտիվ պատճառներով կարող է փոխվել։ Բայց եթե մենք որպես հիմնավորում միայն դա ենք դնում, հավասարաչափ կարող ենք ասել, որ նվազագույն աշխատավարձը չի փոխվել: Բայց հասկանալի է, որ նախագծի մեջ ռացիոնալ հատիկ կա, և մենք այսօր քննարկումների ընթացքում նաև փորձում էինք հասկանալ, որ այդ տուրքի ծանրաբեռնվածությունը նրանց վրա մոտավորապես 1 տոկոս է, ինչն ակնհայտ է, որ համահունչ չի այդ ծառայություններին կամ դրանց մատուցման վրա ծախսվող գումարներին: Այսինքն՝ պետք է վերանայվի:

– Այսինքն բարձրացվի, բայց ո՛չ 60 անգամ…

– Այո՛: Երբ մենք փորձենք հավելյալ չափորոշիչներ դնել, օրինակ՝ գնաճի ցուցանիշին համահունչ, այդ ժամանակահատվածում գնաճը շուրջ 2-2.5 անգամ է փոխվել, բայց ո՛չ 60 անգամ: Այս առումով տրամաբանական հարց կարող է առաջանալ՝ ի՞նչ կլինի, եթե 60-ը փոխարինենք 50-ով կամ 40-ով։ Եվ այն հիմնավորումը, որը մենք ակնկալում ենք Ֆինանսների նախարարությունից, պետք է տա գնահատականներ այդ բոլոր սցենարների համար, որ մենք կարողանանք հասկանալ, թե ինչո՞ւ է ընտրված հենց 60 ցուցանիշը, այլ ոչ թե 120-ը կամ 10-ը: Այս համատեքստում, ցավոք, քննարկումներն այնքան էլ լիարժեք չէին, որովհետև մեկ կողմն էր ներկայացված։ Մենք ակնկալում ենք, որ ապագայում նման քննարկումների ժամանակ Ֆինանսների նախարարությունն ու Կենտրոնական բանկն անպայման կմասնակցեն, և մենք նրանց հիմնավորումներն էլ կլսենք: Բայց առաջին հայացքից բավականաչափ վիճահարույց դրույթներ են, և այս տեսքով, կարծում եմ, նախագիծն էականորեն վերանայելու կարիք ունի:

– Չե՞ք կարծում, որ ակցիզային հարկի, պետտուրքի բարձրացումը գնաճի կհանգեցնի:

– Եթե անգամ ոչինչ չանենք, ԵՏՄ շրջանակում ստանձնած պարտավորությամբ այսպես, թե այնպես ակցիզային հարկը պետք է բարձրանար։ Այլ հարց է, որ դու կարող ես Ա-ից Բ կետ հասնել փոքր, հավասարաչափ քայլերով կամ մի տարի հետո՝ ավելի մեծ քայլերով:

– Ինչը տվյալ դեպքում Կառավարությունը ցանկանում է անել։

– Նախագծով՝ այո՛։ Ի վերջո՝ դա բերելու է սպառման նվազման, որոշ դեպքերում հարկերը կարող են նվազել կամ ավելանալ։ Բայց պետք է ուշադրություն դարձնել երկարաժամկետ տեսլականին, որ հինգ տարի հետո եկամտային հարկն ու շահութահարկը դառնալու են 20 տոկոս։ Եթե դրան էլ հավելենք գույքահարկի դեպքում պրոգրեսիվ հարկման մեխանիզմը, դա ևս որոշակի կոմպենսացնող նշանակություն կունենա:

– Հարկային օրենսգրքում ներկայացված փոփոխությունները մեկնաբանությունների առիթ դարձան, թե Կառավարությունն այդպիսով ոչ թե երկարաժամկետ տնտեսական զարգացման քաղաքականություն է մշակում, այլև օրվա՝ բյուջեի եկամուտների հավաքագրման խնդիր է լուծում։

– Ինչում ասես՝ կարող են քննադատել կամ մեղադրել, բացի դրանից։ Եթե Ձեր ասած նպատակն է դրած, ես ինչո՞ւ եմ նախաձեռնում եկամտային հարկի կամ շահութահարկի դրույքաչափերի նվազեցում, որով պետք է թերհավաքագրում ունենամ։ Երբեք չի կարելի դիտարկել, որ Հարկային օրենսգրքի այս փոփոխությամբ Կառավարությունը պատրաստվում է ընդամենը բյուջե լցնել։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան