Կոռուպցիոն ենթադրյալ չարաշահումներ՝ Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոցում. դատախազություն

Լուրեր

16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
16.12.2025 | 21:17
Կիևը Դոնբասը չի ճանաչի որպես ռուսական «ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո». Զելենսկին հայտարարել է, որ տարածքների  շուրջ «դեռևս կոնսենսուս չկա»
16.12.2025 | 21:00
Փաշինյանը հրաժարվեց Մինսկի խմբում բանակցությունից, Ադրբեջանին լեգիտիմ հիմք տվեց հարձակվել Արցախի վրա․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել «Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ:

«Մասնավորապես ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում ստացված օպերատիվ տվյալների առթիվ նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ «Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 1996թ. հոկտեմբերից մինչև 2014թ. հուլիս ընկած ժամանակահատվածում դպրոցում որպես էլեկտրիկ-փականակագործ աշխատանքի է ընդունել հարազատ եղբորը: Եվ չնայած վերջինս աշխատանքի չի հաճախել, պարբերաբար բացակայել է ՀՀ-ից, տնօրենի կողմից  պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով նրան նշված ժամանակահատվածում որպես աշխատավարձ հաշվարկվել և վճարվել է  ընդհանուր շուրջ 3.529.368 ՀՀ դրամ գումար:

Նմանատիպ դեպք է տեղի ունեցել նաև «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում:

Մասնավորապես ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում ստացված հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենն իր պաշտոնավարման ընթացքում, որպես անէզթեզիոլոգ և մանկաբարձ գինեկոլոգ, հրամանագրել է երկու անձանց, որոնցից մեկը 2010-2014թթ., իսկ մուսը 2013-2017թթ. ընթացքում  հանդիսանալով կենտրոնի աշխատակիցներ, աշխատանքի չեն ներկայացել: Չնայած այդ հանգամանքին՝ նրանց անվամբ 2013թ.-ից դուրս է գրվել և փոխանցվել ընդհանուր 2.565.790 ՀՀ դրամ աշխատավարձ:

Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ կենտրոնի կանանց կոնսուլտացիայի մանկաբարձների՝ ամենամյա արձակուրդում գտնվելու ժամանակահատվածներում փոխարինողներ են նշանակվել ծնարանի 4 մանկաբարձներ: Վերջիններս, որպես փոխարինողներ, երբևէ աշխատանքի չեն ներկայացել, սակայն 2016-2017 թթ. դրա համար ստացել են աշխատավարձ, որն ընդհանուր կազմել է 518.001 ՀՀ դրամ: Այդպիսով ընդհանուր առմամբ առերևույթ տեղի է ունեցել կենտրոնի միջոցներից ընդհանուր 3.083.791 ՀՀ դրամի չափով վատնում:

Բացի այդ, նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ կոնտրոնի աշխատակիցներից մեկը 2006-2016թթ. ընկած ժամանակահատվածում իր աշխատավարձի 10-30 տոկոսը՝ մոտ 1.000.000 ՀՀ դրամ գումարի չափով,  կենտրոնի հաշվապահի միջոցով և տնօրենի պահանջով տվել է վերջինիս՝ վերադասի կողմից ստուգումներ չկատարելու պատճառաբանությամբ:

Նկատի ունենալով, որ առերևույթ առկա են հանցվոր արարքների հատկանիշներ և  և անհրաժեշտ է նշված հանգամանքները պարզել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության միջոցով, երկու դեպքերի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից հարուցվել են քրեական գործեր:

<<Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և  314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի վերաբերյալ դեպքի առթիվ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 2-րդ մասի և 313-րդ հոդվածի  1-ին մասի հատկանիշներով,:

Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը»,- ասված է հաղորդագրությունում: