Այն, ինչ ներկայացվել է, թերի է. «Իմ քայլի» պատգամավորը՝ գրավատների պետտուրքն ավելացնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
22.05.2026 | 20:30
Կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը չհերքեց, որ ՌԴ ԱԴԾ աշխատակից է եղել․ փորձեց հեգնել՝ սլաքներն ուղղել այլ տեղ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 20:15
Առաջատարը ԶՈՒ-ն է, Հայ առաքելական եկեղեցուց գոհ է հարցվածների 67 %-ը
22.05.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան իրավապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:47
Ռուսաստանը և՛ սպառնալիք, և՛ գործընկեր․ ինչ են ցույց տալիս IRI-ի հարցման արդյունքները
22.05.2026 | 19:33
Պարզ է` իր այն թիմակիցն է ինֆորմացիա փոխանցել, ում հետ մտերիմ է. Հակոբյանը` Թևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծի հետ կապված կոնսենսուս կա այն մասով, որ պետական տուրք պետք է բարձրացվի, խնդիրն այն է, թե ինչքան: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտենց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։ Նա նկատեց, որ կան որոշակի թերություններ:

«Այս պահին միայն կարող եմ ասել, որ այն, ինչ ներկայացրել է Կառավարությունը, այն, ինչ գրավոր ներկայացված է, առնվազն չի բավարարում մեզ, չենք կարող օբյեկտիվ պատկերացում կազմել, այդ իսկ պատճառով մեր հանձնաժողովն արդեն ուղարկել է հարցումներ՝ որոշ վիճակագրական տվյալներ ստանալու համար։ Գուցե հաջորդ քննարկմանը Ֆինանսների նախարարությունն ու ԿԲ-ն բերեն այնպիսի հիմնավորումներ, որոնք կբավարարի մեզ, ոչինչ չի բացառվում»,- ասաց նա։

Գևորգյանի խոսքով՝ այս պահին փորձում են գրավատների ներկայացուցիչների հետ հասկանալ, թե որն է տուրքի բարձրացման օպտիմալ չափը, որը կլուծի թե՛ վերահսկողության, թե՛ բյուջե մուտքերի, թե՛ մրցակցության խնդիրը:

«Եթե նայում ենք կոնկրետ մի կետից, օրինակ, որ իրենք վճարում էին 100 հազար, իսկ հիմա վճարելու են 6 մլն ու վերջ, ապա խնդիր է առաջանում։ Պետք է գլոբալ նայել խնդիրը, քանի որ քննակումների արդյունքում էլ պարզ դարձավ, որ իրենց շրջանառությունն ու եկամտաբերությունը նվազում է։ Սա որպես բիզնես ժամանակի ընթացքում կորցնում է իր մրցունակությունը։ Եթե նույնիսկ տուրքերը զրոյական դառնան, միևնույն է, առանձին վերցրած փոխանակման կետը չի կարող դիմանալ ավելի համակարգված ցանցային փոխանակման կետերի հետ մրցակցությանը, ինչպիսին «Երևան Սիթի»-ների կամ «ՍԱՍ»-երի ցանցերն են, բանկերի մասնաճյուղերն են, որովհետև վերջիններիս թե՛ աշխարհագրական սփռվածությունն է մեծ, թե՛ մատուցվող ծառայությունների մարժան է փոքր»,- ընդգծեց Հայկ Գևորգյանը։

Պատգամավորն անհիմն է համարում խոսակցությունները, թե այս օրենքի հիմքում այն է, որ պետական որոշ մարմիններ պայմանավորվածություն ունեն առևտրային բանկերի հետ։ Նա հիշեցրեց, որ առևտրային բանկերն էլ միմյանց հետ մրցակցում են։ Նրա գնահատմամբ՝ սա զուտ Կենտրոնական բանկի ձևակերպած խնդիրն է։ «Բնական է, երբ տուրքերը բարձրացվում են 60 անգամ, մեզ մոտ հարցեր են առաջանում։ Երբ հիմնավորումները մեզ կներկայացվեն, այն ժամանակ էլ վերջնական որոշում կլինի»,- եզրափակեց Հայկ Գևորգյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան