ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի վերաբերյալ փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի համաձայնեցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ պետություններին: ՏԱՍՍ-ին այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«Բելառուսի ներկայացրած թեկնածուի համաձայնեցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը դեռևս 2018 թվականի դեկտեմբերին ուղարկվել են ՀԱՊԿ անդամ երկրներին»,- ասել է նա:

Սեմերիկովի խոսքով՝ քանի որ թեկնածուի համաձայնեցման և որոշումների ստորագրման ժամկետները կազմակերպության փաստաթղթերով կանոնակարգված չեն, ասել, թե երբ կնշանակվի նոր գլխավոր քարտուղար, հնարավոր չէ:

Ավելի վաղ «Կոմերսանտը» գրել էր, որ ՀԱՊԿ-ն առաջիկա մեկ տարվա ընթացքում կարող է առանց լիարժեք գլխավոր քարտուղարի մնալ, քանի որ կազմակերպության անդամներից Հայաստանը չի համաձայնեցրել այդ պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի նշանակումը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 2-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ, Յուրի Խաչատուրովը հետ կանչվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Նրան Հայաստանում Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել: