Մասիս Մայիլյանն Արցախի տեսակետն է հայտնել. ԱԳՆ խոսնակը՝ Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.02.2026 | 15:33
Գևորգ Պապոյանը զբոսաշրջության ոլորտի գործարարների հետ քննարկել է զարգացման ռազմավարական ծրագիրը
07.02.2026 | 15:28
Հրաձիգ Հայկ Սարգսյանը՝ Եվրոպայի Մ18 առաջնության փոխչեմպիոն
07.02.2026 | 15:16
«Ապրելու երկիր»-ն ու «Մայր Հայաստան»-ը Ծառուկյանի հետ քննարկում են ընտրություններին միասին մասնակցելու հարցը
07.02.2026 | 15:08
Երևանում սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով
07.02.2026 | 14:49
Շիրակի մարզում ինքնասպանության փորձ է կանխվել
07.02.2026 | 14:38
Ֆինն Գերագուսյանը հերթական գոլն է խփել «Սանդերլենդի» երիտասարդական թիմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 14:35
«Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածի խցանումը վերացվել է, երթևեկությունը՝ վերականգնվել. ՆԳՆ
07.02.2026 | 14:10
ԱՄՆ-ը զենքի առաջնահերթ տեսակների կատալոգ կստեղծի
07.02.2026 | 13:45
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
07.02.2026 | 13:21
3.4 մլրդ դրամի ներդրում, նոր աշխատատեղեր. Գևորգ Պապոյանն այցելել է կաթնամթերքի գործարան
07.02.2026 | 12:54
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է գնդերեցներին
07.02.2026 | 12:34
ԱՄՆ նախագահը Իրանի հետ բանակցությունները հաջող է համարել
07.02.2026 | 12:15
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը և Care for Children-ը միավորել են ջանքերը՝ հանուն երեխաների բարեկեցության
07.02.2026 | 11:55
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
07.02.2026 | 11:33
NYMEX. Ոսկին դարձյալ թանկացել է
Բոլորը

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը իր տեսակետը հայտնել է որպես Արցախի ներկայացուցիչ: Մարտի 20-ին տեղի ունեցած ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Մասիս Մայիլյանի հայտարարության մասին հարցին:

«Արցախն ինքնուրույն քաղաքական միավոր է, որն ունի իր կողմից ընտրված իշխանությունը, ունի իր տեսակետը, և նա արտահայտել է իր կարծիքը որպես այդ քաղաքական միավորի ներկայացուցիչ»,- ասաց ԱԳՆ խոսնակը:

Աննա Նաղդալյանի խոսքով՝ Երևանի և Ստեփանակերտի միջև այս առումով հակասություն չկա. «Կան հարցեր, և մենք մշտապես համագործակցում ենք արցախյան գործընկերների հետ, և սա կարելի է համարել դրանցից մեկը»:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման օրակարգին, ԱԳՆ խոսնակն ասաց. «Վարչապետը դրան անդրադարձել է Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ, որ առաջիկա հանդիպումը հիմնականում նվիրված է լինելու նրան, թե ինչպես են մեկնաբանվում այն փաստաթղթում առկա դրույթներն ու սկզբունքները, որոնք վկայակոչվել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից»:

Մանրամասները՝ տեսանյութում: