Տեղեկություն ենք ստանում, որ նախկին պաշտոնյաներ քաղաքական նոր իրավիճակը փորձում են օգտագործել ի շահ իրենց․ խաղում են հանրության զգացմունքների հետ․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց համայնքների խոշորացումների օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների մասին, ապա նշեց նաև, որ նախկին  պաշտոնյաները, որոնք ընդհուպ մինչև 30 տարի պաշտոնավարել են, փորձում են նոր քաղաքական իրավիճակն օգտագործել ի շահ իրենց, խաղում ենք հանրության զգացմունքների հետ և սրա մասին իրենք տեղեկություններ են ստանում։

«Օրինակ՝ երբ մենք խոսում ենք, որ համայնքները պետք է համաձայն լինեն, դա չի նշանակում, որ խոսում ենք համայնքապետերի, կլանների համաձայնության մասին։ Մենք խոսում ենք հանրության, քաղաքացու համաձայնության մասին։ Քաղաքացին մեզ պետք է ներկայացնի, թե ինքը որտեղ է տուժում համայնքի խոշորացումից։ Հանրային լսումներ կլինեն, որից հետո մենք կունենանք փոփոխություն տեղական հանրաքվեի մասին օրենքում, որով հանրային լոկալ բնույթի դժգոհությունները կկարողանանք լուծել հանրաքվելի միջոցով, ինչի մասին, ի դեպ, խոսում էր նաև վարչապետը»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

Վերջինիս խոսքով՝ համայնքների խոշորացումների հետ կապված հիմնական դժգոհությունները գալիս են նրանից, որ դրանք շատ հաճախ կատարվել են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։

«Գաղտնիք չէ, որևէ մեկի համար․ դա հաճախ արվել է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, նախապես իմացել են, թե ով է լինելու հաջորդ համայնքապետը․ համայնքապետերի միջև եղել է կոմպրոմիս, պայմանավորվել են՝ դուք կմնաք վարչական ղեկավարներ, իսկ այսինչը կամ այնինչը, որն ավելի հաճելի է եղել իշխանությանը, նա պետք է գլխավորի համայնքը»,- ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան