ԵՄ պաշտոնյան Թուրքիայի համար վիզաների ազատականացման թեմայով հայտարարություն է արել

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Եվրամիության (ԵՄ) Թուրքիայի պատվիրակության նախագահ, դեսպան Քրիստիան Բերգերը մասնակցել է Ադանայում կայացած «ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վերջին զարգացումները և դրանց ազդեցությունը բիզնես ոլորտի վրա» խորագրով  կոնֆերանսին. փոխանցում է ermenihaber-ը:

Բերգերը հիշեցրել է, որ Եվրոպական խորհրդարանն օրեր առաջ միաձայն ընդունել է Թուրքիայի հետ բանակցությունների առկախման կոչ անող զեկույցը։

ԵՄ պաշտոնյան ընդգծել է, որ այդ որոշումը միայն առաջարկի բնույթ է կրում, բացի այդ, դրանով առաջարկվում է ոչ թե լիովին վերջ դնել Թուրքիայի եվրաանդամակցության բանակցություններին, այլ ընդամենը ժամանակավորապես դադարեցնել դրանք։

«Սակայն մենք ցանկանում ենք ակտիվ պահել Թուրքիայի եվրոպական հեռանկարներն ու անդամակցության գործընթացը։ Սա կարևոր մոտիվացիա կարող է լինել՝ հատկապես Թուրքիայի կողմից տնտեսության ոլորտում իրականացված բարեփոխումների տեսանկյունից», – ասել է Բերգերը։

Եվրոպացի պաշտոնյան հավելել է, որ Թուրքիայի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։ «Դեռ որոշ անելիքներ կան։ Այդ տեխնիկական հարցերը կարգավորելուց հետո հնարավոր կլինի խոսել վիզաների ազատականացման մասին»,- նշել Թուրքիայի պատվիրակության նախագահը։