Նիկոլ Փաշինյանը նշեց, թե երբ կմեղմացնեն կարծր դիրքորոշումն արցախյան հարցի շուրջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 12:40
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն համոզմանն է, որ արցախյան հարցի վերաբերյալ դիվանագիտական շփումները և գործընթացները պետք է հետևողականորեն շարունակեն, իսկ խնդրի վերաբերյալ այն, ինչ ասվում է՝ նորություն չէ ո՛չ Մինսկի խմբի համանախագահների, ո՛չ էլ Ադրբեջանի համար։

«Դա նույն օրակարգն է, ինչը ձևավորվել է 2018 թվականի մայիսին, ինչը մենք շարունակում ենք։ Մենք այս թեմայով քննարկումները շարունակելու ենք մեր գործընկերների հետ և փորձելու ենք այն շարունակել փաստարկների դաշտում։ Հայաստանը ցուցաբերել է այդ ընդունակությունը՝ լսել և հասկանալ դիմացինին և նույնը ակնկալում ենք դիմացինից։ Այնտեղ, որտեղ մեր գործընկերները համարում են, որ մեր դիրքորոշումները կարող են գնահատվել չափից շատ կարծր, կարող ենք մեղմացնել, բայց դա ակնկալում ենք մեր գործընկերներից»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Արցախի խնդրի վերաբերյալ բանակցային գործընթացին, ասաց վարչապետը։

Վերջինս նշեց, որ  2018 թվականի մայիսին և՛ Ազգային ժողովում, և՛ դրանից հետո Ստեփանակերտում արել է հայտարարություններ, որոնք ոչ թե մարտահրավերներ են, այլ՝ երկխոսության հրավերներ։

«Այդ երկխոսությունը սկսել է Դուշանբեում,  շարունակվել Սանկտ Պետերբուրգում ու Դավոսում։ Մենք չենք պատկերացնում մի ռեժիմ, երբ կողմերից մեկն ասի՝ ես երկխոսությունից հրաժարվում եմ։ Մենք սեղանին կդնենք մեր փաստարկները և ուշադիր կլսենք մեր գործընկերների հակափաստարկները»,- շեշտեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան