Նիկոլ Փաշինյանը՝ այն մասին, թե ինչու է դեռ օգոստոսի 17-ին հայտարարել, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից իր նկատմամբ հարուցված քրեական գործը հետապնդում և հաշվեհարդար դիտարկելուն, ասաց․ «Մեր ընդհանուր խնդիրն այն է, որ մենք ունենանք այնպիսի դատարան, որ և՛ Ռոբերտ Քոչարյանի հարցը,  և՛ պայմանական քաղաքացու կողմից ներկայացված հայցը քննարկվի իսկապես օրինականության և օբյեկտիվության շրջանակներում․  ես  և մեր Կառավարությունը 100 տոկոսով հավատարիմ ենք այդ քաղաքականությանը։ Ինչ վերաբերում է հաշվեհարդարին, ապա կարծում եմ, որ դա անհամատեղելի բառապաշար է, անհամատեղելի է մի կառավարության նկատմամբ, որը եկել է սիրո և համերաշխության հեղափոխությամբ։ Եթե հաշվեհարդարի տրամադրություն լիներ, շատ կարճ և կոնկրետ հաշվեհարդարների և՛ ժամանակը կար,  և՛ հնարավորությունը»:

Փաշինյանը խորհուրդ տվեց ցանկացած գործ չդիտարկել անձնական պատկերացումների շրջանակում։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է նոր քրեական գործ հարուցվի Մարտի 1-ի սպանությունների բացահայտման  համար, վարչապետը նշեց, որ նոր քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն չկա, քանի որ մենք արդեն իսկ նման գործ ունենք հարուցված։

«Մարտի 1-ի պարկուճները փոխվել են, կրակված պարկուճները փոխվել են, ինչո՞ւ, որովհետև այդ պարկուճների փորձաքննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ՝ այդ թվում և սպանությունների կատարողներին բացահայտելով»,- ասաց  Փաշինյանը՝  հիշեցնելով, որ հենց այս շեշտադրումով է օգոստոսի 17-ին հայտարարել, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան