Մենք ՔԿՀ-ներում առձեռն փողի շրջանառություն վաղուց չենք նկատում. Արտակ Զեյնալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի համատեքստում աշխարհում ընդունվել են օրենքներ, որոնք քրեականացնում են այս մշակույթը, այս համակարգին անդամակցությունը, և մենք վերցրել ենք այդ դրական փորձը: Մարտի 19-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Նախագծել ենք օրենք դեռևս անցած տարվա հուլիս-օգոստոսին, դրել շրջանառության մեջ, սակայն ԱԺ-ի ցրվելու հետ կապված կիսատ է մնացել: Հիմա նորից դրել ենք շրջանառության մեջ»,- հավելեց նա:

Բացի այդ, ըստ նախարարի, գործուն քայլեր են իրականացվել այս համակարգի դեմ պայքարում. «Դրա ազդեցությունն էականորեն նվազել է: Մենք քրեակատարողական հիմնարկներում առձեռն փողի շրջանառություն վաղուց արդեն չենք նկատում: Ամեն ինչ արել ենք, որպեսզի դա տեղի չունենա՝ հարկադրաբար խաղալ կամ չխաղալու համար տուրք վճարել և այլն: Սա վերացրել ենք»:

Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ՝ քրեակատարողական համակարգի բարեփոխումների համատեքստում նաև դատապարտյալի աշխատելու խթանման մեխանիզմներ են ներդրվելու:

«Գիտեք, որ դա հակասության մեջ է գողականության հետ, բայց անձը պետք է իմանա, որ աշխատանքի դեպքում կարող է ակնկալել պայմանական վաղաժամկետ ազատում: Եվ այս մեխանիզմը նաև պայմանական վաղաժամկետ ազատ արձակումից հետո որոշ ժամանակ անձին կապահովի աշխատանքով և կհարստացնի, կմաքրի նրա թղթապանակը»,- նշեց Զեյնալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան