Լոռու մարզպետը վստահ է՝ այլ չարաշահումներ ևս կբացահայտվեն

Լուրեր

02.04.2026 | 12:21
Գերագույն հոգևոր խորհրդի անդամը՝ սինոդ ստեղծելու Պոլսո Հայոց պատրիարքի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:17
Գործակալը հաստատել է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է եղել Էդուարդ Սպերցյանի ծառայություններով
02.04.2026 | 12:12
Սահմանադրությունը մենյու չէ, որից ընտրում են հարմար կերակրատեսակներ․ Դավիթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:05
Կառավարությունում «մոռացել են» քառօրյա պատերազմի մասին․ նիստում չհարգեցին զոհերի հիշատակը
02.04.2026 | 11:58
Մենք էներգառեսուրսներով հարուստ երկիր ենք, դա արևն է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 11:47
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
02.04.2026 | 11:36
Այո՛, խոսել եմ Փաշինյանի հետ. Շահրամանյանն արձագանքում է վարչապետի մեղադրանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 11:30
Օվերչուկ․ ՌԴ-ին առաջարկվել է վաճառել հայկական երկաթուղու կոնցեսիան
02.04.2026 | 11:20
Եկեղեցականներ են հրավիրվել ԱԺ լսումներին, սակայն չեն եկել․ նամակ են ուղարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 11:12
Պետություն-եկեղեցի հարաբերությունների առնչությամբ ԱԺ հայտարարության վերաբերյալ լսումներ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.04.2026 | 10:55
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
02.04.2026 | 10:53
Բախվել են «ZIL» և «Ford» մակնիշների ավտոմեքենաներ․ «Ford»-ի վարորդը մահացել է
02.04.2026 | 10:49
Նավթի գներն աճել են
02.04.2026 | 10:38
Այց «Եռաբլուր»՝ քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Օրերս Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտարարություն էր տարածել, որ նախկին մարզային իշխանության կողմից տեղի է ունեցել չարաշահում:

Մասնավորապես, Ղուկասյանը նշել էր, որ, այսպես կոչված, մարզպետի ֆոնդից սոցիալական աջակցություն ստացած անձանց ցուցակներում անհապատասխանություններ են եղել. «Առաջին բացահայտումն արդեն արված է, հարուցված է քրեական գործ: Նախկին իշխանության ներկայացուցիչները, պարզվում է, ապրիլյան պատերազմում զոհվածի ընտանիքին, ըստ փաստաթղթի, տրամադրել են 50.000 դրամ, իրականում, սակայն, հատկացվել է 30.000, ստորագրվել՝ 50.000 դրամի դիմաց՝ կեղծելով զոհվածի հարազատի ստորագրությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր մարզի ղեկավարը:

Մեզ հետ զրույցում Անդրեյ Ղուկասյանն ասաց՝ բացահայտումներն այսքանով չեն ավարտվում, նման դեպքեր էլի կան. «Ինչ-որ մեկը, հավանական է՝ մարզպետարանի աշխատակիցներից, կատարել է նման բան և ապրիլյան պատերազմի մասնակցի ընտանիքին հատկացված 50.000 դրամի փոխարեն հատկացրել է 30.000 դրամ, ինչը շատ ծանր ու տխուր է: Մեր ուսումնասիրությունները շարունակվում են, ես կարող եմ վստահաբար ասել, որ էլի դեպքեր կլինեն»:

Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը հերքել է տեղեկատվությունը՝ այդ մասին բարձրաձայնելով իր ֆեյսբուքյան էջում. «Ստոր կեղծիք և սուտ: Նախ՝ ինչո՞ւ է մարզպետը տիրապետում նախաքննական գաղտնիքին և օրենքի պահանջները խախտելով՝ հրապարակայնացնում այն: Երկրորդ՝ մարզպետը, հավանաբար, միտումնավոր է կեղծ լուրեր տարածում կամ լիարժեքորեն չի տիրապետում տեղեկատվությանը…»:

Factor.am-ի հետ զրույցում էլ Նալբանդյանն ասաց, որ ինքը կխոսի ու կարծիքը կհայտնի միայն նախաքննության ավարտից հետո. «Քանի որ դատախազությունը զբաղվում է, ուսումնասիրությունը կավարտվի, ես հետո իմ կարծիքը կասեմ: Ղուկասյանն իր էջում, որ տեղադրել էր, այնտեղ հստակ երևում է՝ զինծառայող, սպա և այլն, բայց ինքը գրել է զոհված: Ես իմ էջում էլ եմ գրել, որ փառք Աստծո, մենք Ջրաշեն համայքում զոհ չունենք»:

Այս պահին գործը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեում՝ նախաքննության փուլում: «Ղուկասյանը դիմում է գրել դատախազին, որն ուղարկվել է ոստիկանություն, նյութ է նախապատրաստվել: Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության, գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան: Այս պահին այլ տվյալներ չկան»,- ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

 

Տաթևիկ Ղազարյան