Ի՞նչ աջակցություն կարող են ցուցաբերել  ԵՄ-ն և միջազգային ֆինանսական հաստատությունները. Տիգրան Ավինյանն ընդունել է ԵՄ Արևելյան Հարևանության տնօրենին

Լուրեր

30.05.2026 | 16:48
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել
30.05.2026 | 16:23
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 15:55
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
30.05.2026 | 15:36
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.36%-ով և կազմել 4560.50 դոլար
30.05.2026 | 15:15
«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար 10 հազար դրամ են խոստացել․ գործերն ուղարկվել են դատախազին
30.05.2026 | 15:09
«Դիվան քշելու» ակցիա՝ Վանաձորում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 14:45
Փորձել են մոտ 1 մլն եվրո կանխիկ ներմուծել ՀՀ. «Զվարթնոց»-ում 2 անձ է ձերբակալվել
30.05.2026 | 14:35
Ծաղկունքում 48-ամյա տղամարդը սպանել է ազգականին
30.05.2026 | 14:32
Իշխանությունը գիտի, եթե մասնակցության տոկոսը բարձր լինի, շատ վատ կլինի իրենց վիճակը. Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 14:25
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ ընտրական հանցագործությունների գործերը դատարանում են
30.05.2026 | 14:17
ՀՀ 3 քաղաքներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
30.05.2026 | 13:33
Իոաննիսյանը չզրկվեց դիտորդական հավատարմագրումից, սակայն պարտավորվեց վերացնել Մարուքյանի մասին գրառումները
30.05.2026 | 13:21
Ռահիմ Սթերլինգը ձերբակալվել է թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով
30.05.2026 | 13:03
ԱԺԲ-ի քարոզարշավը Գյումրիում` ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ մարտի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրամիության Արևելյան Հարևանության հարցերի տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված էին միջազգային ֆինանսական կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Ողջունելով հյուրերին` Տիգրան Ավինյանն ասել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է ընձեռնում շարունակել վերջերս Բրյուսել ՀՀ վարչապետի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների քննարկումը, մասնավորապես անդրադառնալ էներգետիկ և այլ ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Լորուենս Մերեդիթն նշել է, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել տեղեկանալու թե ինչ տեսլական ունի կառավարությունը էներգաարդյունավետության ոլորտում և ուսումնասիրելու թե ինչ աջակցություն կարող են ցուցաբերել  ԵՄ-ն և միջազգային ֆինանսական հաստատությունները:

Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ Հայաստանում էներգետիկ արդյունավետության բարձրացումը զգալի ներուժ ունի, և այս համատեքստում քննարկել են օրենսդրական դաշտի բարեփոխումներին, ինչպես նաև ներդրումներին և ֆինանսական միջոցներ ներգրավելուն վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել հանրային շինությունների ու բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության խնդիրներին: Մանրամասն քննարկվել են շինությունների էներգաարդյունավետությունը բարձրացնելու նպատակով ֆինանսավորման առավել արդյունավետ մոդելները, ներառյալ պետություն-մասնավոր գործընկերության կիրառումը:

Վերջում կողմերը համաձայնություն են ձեռք բերել շարունակել ակտիվ երկխոսությունը վերոնշյալ թեմաների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: