Ռեստորանում որպես պահակ աշխատող 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ռեստորանից խոշոր չափերով յուրացում կատարելու համար. գործը դատարանում է

Լուրեր

18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
18.05.2026 | 21:10
Փաշինյանի պոռթկումները․ մի քանի միջադեպ` մեկ օրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:00
ՌԴ-ից մեծ կախվածության ունենք, բայց թշնամանքին և հարաբերություն խզելուն կողմ չենք, այլ ունենալ ճիշտ գործընկերություն․ Շահեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 20:49
Ինժեներ՝ 70 հազար դրամ աշխատավարձով․ ինչ է հայտարարագրել «Ալյանս»-ի առաջին համարը
18.05.2026 | 20:36
Էժանի մեկը, կաշառակեր, գետինը մտնես ծախված ստահակ․ Փաշինյանը՝ Փոստանջյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է ռեստորանից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի՝ 51-ամյա բնակչին:

«Քրեական գործի  նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի՝ 1967թ. ծնված բնակիչը 2018թ. մայիսից աշխատել է Հրազդանի կիրճում գործող ռեստորաններից մեկում՝ որպես պահակ՝ միաժամանակ բնակվելով նշված ռեստորանում:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 51-ամյա տղամարդը, օգտագործելով իրեն վստահված գույքի նկատմամբ ունեցած լիազորությունները, 2018թ. հոկտեմբերի 12-ի ժամը 23:00-ից մինչև հոկտեմբերի 13-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում ռեստորանից ապօրինի, յուրացման եղանակով հափշտակել է խոշոր չափերով՝ ընդհանուր 1 007 000 ՀՀ դրամին համարժեք տարբեր տեսակի գույք, այն է՝ երաժշտական կենտրոն, էլեկտրական գեներատոր և խմիչք:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ  մասի 3-րդ կետով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրությունում: