Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչի տեղակալին

Լուրեր

30.05.2026 | 10:27
ՌԴ-ն Կոպիրկինին կանչել է Մոսկվա՝ ՀՀ–ԵՄ մերձեցման պատճառով
30.05.2026 | 10:23
«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովն ու Նովակ Ջոկովիչը պարտվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 10:10
Տապալված ծառեր, պոկված թիթեղներ․ քամու հետևանքները Երևանում և մարզերում
30.05.2026 | 09:52
Քոչարյանը չի մասնակցի առաջին համարների բանավեճին
29.05.2026 | 23:37
Երևանում կկայանա «Rise» ռազմարդյունաբերական ցուցահանդեսը. կներկայացվեն նախկինում երբևէ չցուցադրված նմուշներ
29.05.2026 | 23:15
Շուրջ 1010 մարդ՝ 19:19-ի դրությամբ. ԻՔՄ-ն հաշվել է Վանաձորում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի մասնակիցների թիվը
29.05.2026 | 22:57
Քանի մարդ է մասնակցել Աբովյանում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:46-ի դրությամբ. ԻՔՄ-ի հաշվարկը
29.05.2026 | 22:48
Պարզ լճի տարածքում վաղը կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի եզրափակիչ փուլը
29.05.2026 | 22:36
«Անկախ «070» կոդով անձնագիր ունենալու հանգամանքից և քաղաքացիություն չընդունելուց, արցախցին ունի ընտրական իրավունք». հավաք Արցախի ներկայացուցչության շենքի մոտ
29.05.2026 | 22:12
Ռուսաստանը 26 միլիարդ դոլար է ծախսում Պուտինի և նրա շրջապատի ծերացման դեմ պայքարի միջոցառումների վրա.WSJ
29.05.2026 | 21:53
Պուտինը հայտնել է՝ ինչ կլինի, եթե Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից
29.05.2026 | 21:35
ԵՏՄ-ն Հայաստանին կխնդրեր անդամակցության հանրաքվե անցկացնել որքան հնարավոր է շուտ. Պուտին
29.05.2026 | 21:17
Հունիսի 1-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.05.2026 | 20:59
Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն անակնկալ է պատրաստել
29.05.2026 | 20:44
Սեպտեմբերից Հայաստանի կրթական համայնքին հասանելի կդառնան ChatGPT Edu-ն և Codex-ը
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ մարտի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարչի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչին:

«Ողջունելով  ՄԱԶԾ կառավարչի տեղակալ Միրյանա Շպոլյարիչի առաջին այցելությունը Հայաստան՝ նախարար Մնացականյանը կարևորեց  ՄԱԶԾ ավելի քան քառորդդարյա գործունեությանը Հայաստանում՝ բարձր գնահատելով ՄԱԶԾ-ի շրջանակներում ծավալվող շարունակական բազմաբնույթ համագործակցությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու գործընկերության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ՝ ի նպաստ Հայաստանում կայուն զարգացման նպատակների ազգայնացման և իրագործման:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ նախարար Մնացականյանն այդ գործընթացում մեծապես կարևորեց միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ արդյունավետ համագործակցությունը: Զրուցակիցներն ուրվագծեցին Հայաստանի զարգացման օրակարգի և դրա առաջնահերթություն հանդիսացող տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծարար կրթության վրա հիմնված տնտեսության խթանման գործում ՄԱԶԾ հետ փոխգործակցության շրջանակը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպման ավարտին ԱԳ նախարար Մնացականյանին հանձնվեց ՄԱԶԾ կառավարիչ Աքիմ Շտայների նամակը՝ Դմիտրի Մարյասինին Հայաստանում ՄԱԶԾ համակարգող նշանակելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: