Սամվել Բաբայանը ճիշտ կաներ աջակցեր մեզ՝ մեր պատկերացրած անձնավորությանն իշխանության բերելու հարցում․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
18.05.2026 | 21:10
Փաշինյանի պոռթկումները․ մի քանի միջադեպ` մեկ օրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:00
ՌԴ-ից մեծ կախվածության ունենք, բայց թշնամանքին և հարաբերություն խզելուն կողմ չենք, այլ ունենալ ճիշտ գործընկերություն․ Շահեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 20:49
Ինժեներ՝ 70 հազար դրամ աշխատավարձով․ ինչ է հայտարարագրել «Ալյանս»-ի առաջին համարը
18.05.2026 | 20:36
Էժանի մեկը, կաշառակեր, գետինը մտնես ծախված ստահակ․ Փաշինյանը՝ Փոստանջյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 20:25
Աշխարհում մահապատիժների թիվը հասել է 1981թ. ի վեր ամենաբարձր մակարդակին. Իրանն առաջատարն է. Amnesty International
18.05.2026 | 20:13
«Ռոսկոսմոսը» սկսել է գովազդներ տեղադրել հրթիռների վրա, որով հարյուր միլիոնավոր ռուբլիներ է վաստակում
18.05.2026 | 20:00
Ատելության սերմանումը ահաբեկչության, զենքի կիրառման կարող է բերել․ անգամ Հոկտեմբերի 27-ին այս կարգի թշնամանք չկար․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 19:47
392 հազար դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Լևոն Շիրինյանը
Բոլորը

«Քանի որ Արցախում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունեցել, ի տարբերություն երևանյան շրջանակների, և  ինչպես նախկինում ասում էինք, թե Սերժ Սարգսյանի ռեժիմի օրոք ընտրություններով հնարավոր չէ ձերբազատվել ռեժիմից, ուստի նույն էլ այժմ ասում ենք Արցախի վերաբերյալ․ փորձելու ենք փոփոխություններ իրականացնել այնտեղ ոչ իշխանական ուժերի համախմբումով մինչև ընտրությունները»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սասնա Ծռեր» կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը՝ նշելով, որ այդ քայլերն իրականացնելուց հետո նոր հնարավոր է ժողովրդին հրավիրել Ստեփանակերտի հրապարակներ և ժողովրդի ճնշմամբ՝ մինչև 2020 թվականի ընտրությունները, պահանջել իշխանափոխություն։

«Սակայն, եթե չհասցրինք, 2020 թվականի ընտրությունների առիթը պետք է օգտագործենք նույն մոբիլիզացիան  իրականացնելու համար, իսկ նախագահի թեկնածուի հետ կապված էլ չենք պնդում, որ նա պետք է պարտադիր լինի մեր կուսակցությունից։  Երևում են մարդիկ, որոնք, երբ ակտիվանան, կկարողանան համախմբել ոչ իշխանական բոլոր ուժերին»,- ասաց  Սեֆիլյանը՝ նշելով, որ երևացող ուժերից որևէ մեկին չեն աջակցելու՝ այդ թվում և Սամվել Բաբայանին։

«Սամվել Բաբայանի ակտիվացումն Արցախում մենք  ողջունել ենք, ասել ենք, որ որևէ շրջանակ իրավունք չունի խոչընդոտելու նրա քաղաքական գործողությունները, բայց հորդորել ենք, որ նա ճիշտ կաներ, որ աջակցեր մեր պատկերացրած նոր որակի անձնավորությանն իշխանության բերելու հարցում։ Չեմ բացառում, որ առաջիկայում մեր համագործակցությունն այդ համատեքստում ստացվի»,- ասաց  Սեֆիլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան