Economist-ի կարծիքով, ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ S-400-ների պատճառով

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Բրիտանական «Economist» հանդեսը անդրադարձել է Թուրքիայի կոմից ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման թեմային:

Ինչպես գրում է ermenihaber.am-ը, հանդեսը հիշեցնում է, որ այս գործարքից մտահոգ Վաշինգտոնը Անկարային մի քանի անգամ զգուշացրել էր, որ լուրջ հետևանքներ կլինեն, եթե թուրքական կողմը ի վերջո ստանա այդ համակարգերը։

Հիշեցվում է, որ այդ զգուշացումներից մեկի ժամանակ նշվել էր, որ S-400-ների գնումը կարող է խոչընդոտել ԱՄՆ-ու Թուրքիայի ռազմական համագործակցությանը, որի շրջանակներում Անկարային պետք է մատարարվեն ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչները։

Հանդեսը հանկված է այն կարծիքին, որ եթե Թուրքիան ի վերջո ստանա այդ համակարգերն, ապա Վաշինգտոնը լուրջ պատժամիջոցներ կկիրառի Անկարայի նկատմամբ, ինչպես որ տեղի ունեցավ 2018թ.-ին։

Նախորդ տարում Վաշինգտոնը մի շարք լուրջ պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ, ինչև հետևանքով թուրքական լիրան արժեզրկվեց։ Պատժամիջոցների հիմնական պատճառն էր ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնն, ում թուրքական իշխանությունները չէին ցանկանում ազատ արձակել։

Economist-ի կարծիքով վերջնական արդյունքում քիչ հավանական է, որ Թուրքիան կհրաժարվի S-400-ներից։ Նշվում է, որ նույն կարծիքին է նաև Թուրքիայի Մարմարա համալսարանի դասախոսներից մեկը։ Վերջինիս կարծիքով, Թուրքիայի հրաժարվելը S-400-ներից,  մեծ խնդիրներ կառաջացնի Ռուսաստանի ու Թուրքիայի միջև՝ մասնավորապես Սիրիայի հարցով, հաշվի առնելով, որ սիրիական ճգնաժամի շրջանակներում երկու երկրներն այժմ ակտիվ համագործակցության մեջ են։

Հիշեցվում է նաև այն, որ նախորդ տարի Թուրքիայի նախագահը մերժեց ԱՄՆ-ի առաջարկը Patriot համակարգերի հետ կապված, որն ուղղված էր ռուս-թուրքական պայմանագիրը չեղարկելուն։