Անընդունելի է հարյուրավոր քաղաքացիների գործազրկությանը նման անլրջությամբ մոտենալը. ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտե

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն մտահոգ է այս օրերին Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող գործողությունների կապակցությամբ, ինչի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ:

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

Մենք կողմ ենք քաղաքի կենտրոնում կանաչ տարածքների վերականգնմանը, սակայն քաղաքային իշխանությունների թիրախավորված շտապողականությունը եւ դիվիդենդներ շահելու բացահայտ պոպուլիստական քայլերը՝ կանաչ տարածքների վերականգնման քողի տակ, մեզ անհանգստացնում են։

Գնահատելի կլիներ, եթե քաղաքային իշխանությունները նույն ջանասիրությամբ լծվեին մեր քաղաքի բացահայտորեն ավելի կարեւոր խնդիրների լուծմանը, ինչպես օրինակ՝ տրանսպորտային համակարգը, վերելակաշինությունը, աղբահանությունը եւ այլ առաջնային խնդիրներ։ Հինգ ամիսների ընթացքում իրենց իսկ ծրագրի մեջ նշված դրույթներից եւ ոչ մեկի իրագործման համար քայլեր չեն արվել։ Ավելին՝ շարունակվում են նախկինից եկած հոռի երեւույթները,ինչպես օրինակ Երևանի պատմական տեսքին մաս կազմող շինությունների ոչնչացումը։

Շատ ավելի կենսական է կանաչապատումը սկսել Նորքի անտառներից, քաղաքի ծայրամասերում գտնվող բազմաթիվ զբոսայգիներից, շենքերի բակերից, որոնք ապօրինի կառուցված ավտոտնակներով վերածվել են ավտոկայանատեղիների եւ դարձել վտանգավոր քաղաքացիների եւ հատկապես երեխաների համար։

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն պնդում է, որ Երեւանի քաղաքային իշխանությունները պարտավոր են ունենալ հստակ մարտավարություն՝ իրենց ցանկացած որոշումից կամ քայլից տուժող Երեւանի քաղաքացուն ապահովագրելու համար։ Անընդունելի է հարյուրավոր քաղաքացիների գործազրկությանը նման անլրջությամբ մոտենալը։ Ի դեպ, այդ նույն քաղաքացիների ձայներով են ընտրվել նրանք։