Ստամբուլի դատախազությունը բողոքարկել է Դինքի գործով 2 մեղադրյալի ազատ արձակման վճիռը

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Թուրքիայի հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կալանքի տակ գտնվող երկու մեղադրյալի վերաբերյալ ազատ արձակման որոշում է կայացվել. գրում է ermenihaber-ը:

Մարտի 14-ին կայացած դատական նիստում Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը որոշել է երկու մեղադրյալի՝ Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզական բաժնի նախկին աշխատակից Մուհարեմ Դեմիքալեի և լրագրող Էրջան Գյունի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվող կալանավորումը փոխարինել երկրից դուրս գալու արգելքով։

Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունը դատարանի այդ վճռի դեմ բողոք է ներկայացրել։ Այժմ ակնկալվում է, որ դատարանը կքննի և որոշում կկայացնի այդ բողոքի վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, հայտնի է, որ Դինքի գործով մեղադրյալներ Դեմիրքալեն ու Գյունը մեղադրվում են նաև Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Ֆեթհուլլահական կազմավորման (FETÖ) վերաբերյալ ընթացող այլ դատավարությունների շրջանակներում, ուստի անկախ Ստամբուլի 14-րդ դատարանի վերոհիշյալ վճռից, նրանք բանտից դուրս գալ չեն կարող։

Հավելենք, որ 2007-ի հունվարի 19-ին սպանված անվանի պոլսահայ լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության գործով ընդհանուր առմամբ 85 մեղադրյալ կա, որից 14-ը փախուստի մեջ են։