Ստուգվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում անձանց պահման պայմանները. Դատախազություն

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության և ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից համատեղ ստուգվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, ինչպես նաև պատժի կրման կարգի և պահման պայմանների վիճակը:

 

«Ստուգմամբ արձանագրվել են որոշ խախտումներ: Մասնավորապես պարզվել է, որ գրեթե բոլոր խցերում պահվող անձանց քնելատեղերն առանց համապատասխան թույլտվության վարագուրապատված են եղել, իսկ մեկ խցում արձանագրվել է դռան կերակրադռնակի քողարկում, որոնք  ՔԿՀ-ի ծառայողներին հնարավորություն չեն տալիս ամբողջությամբ դիտարկել խցում պահվող անձանց տեղաշարժը:

 

Մի շարք խցերում հայտնաբերվել է ՔԿՀ ներքին կանոնակարգի համաձայն արգելված առարկաներ հանդիսացող ապակյա և մետաղյա սպասքեղեն:

 

Առանձին խցերում արձանագրվել են նաև ձերբակալված և կալանավորված անձանց հատկացված բնակելի տարածության նվազագույն չափերը պահպանելու հետ կապված խախտումներ, որոշ պատժախցերում, հացադուլ հայտարարած և կարանտինում գնտվող անձանց պահելու համար նախատեսված խցերում, ՔԿՀ բաղնիքում առկա է եղել վերանորոգման, սանիտարական մշակում իրականացնելու անհրաժեշտություն:

 

Բացի այդ՝ պարզվել են նաև խախտումներ՝ կապված կալանավորվածներին պահելու վայրի խցում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման համար հերթապահության սահմանման  և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման, պատիժը լրիվ կրելով ազատված դատապարտյալներին նախկին բնակության վայրում հաշվառելու ուղղությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու գործառույթի իրականացման, ինչպես նաև ուղղիչ հիմնարկում դատապարտյալների մշակութային, լուսավորչական, կրոնական և մարզական ինքնագործ միավորումներ ստեղծելու և դրանց գործունեության ապահովման ընթացակարգերի և չափորոշիչների պահպանման հետ:

 

Պահվող անձանց սննդի տրամադրման գործընթացի ուսումնասիրությամբ պարզվել է, որ մատակարարվող հացը տեղափոխվում է ՔԿՀ-ի հաշվեկշռում գտնվող՝ սանիտարահիգենիկ անվտանգության տեսանկյունից դրան չհարմարեցված բեռնատար մեքենայով:

 

Իրականացված ստուգմամբ ի հայտ բերված խնդիրների վերաբերյալ տեղեկացվել է ՔԿՀ վարչակազմին: ՔԿՀ-ի պետի կողմից հավաստիացվել է, որ սեղմ ժամկետներում արձանագրված թերությունները կվերացնեն, և արդյունքների մասին կհայտնվի ՀՀ դատախազությանը: ՔԿՀ-ի վարչակազմին նաև տրվել են հանձնարարություններ կատարված ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված որոշ օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տվյալների իրացման վերաբերյալ:

 

Ստուգման շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը և ՀՀ Լոռու մարզի դատախազն անձամբ շրջայց են կատարել ՔԿՀ-ի բոլոր խցերով, առանձնազրույց են ունեցել դրանցում պահվող բոլոր անձանց հետ: Վերջիններից մի քանիսը բողոքներ են ներկայացրել պատժի կրումից պայամանական վաղաժամկետ ազատման գործընթացի վերաբերյալ, ինչն ուսումնասիրվել է և արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել: Մի քանի կալանավորված անձանց ցանկությամբ դատախազների կողմից կատարվել են անհատական ընդունելություններ: Մի շարք կալանավորված անձինք և դատապարտյալներ առաջ են քաշել իրենց քրեական գործերի հետ կապված որոշակի խնդիրներ, որոնց տեղում տրվել են լիարժեք և սպառիչ պարզաբանումներ»,- ասված է հաղորդագրությունում: