«S-400-ների հարցում հետքայլ անելու մասին խոսք չկա». Էրդողան

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Թուրքիայի կողմից ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի գնման պատճառով վերջին շրջանում լարվող թուրք-ամերիկյան հարաբերությունների ֆոնին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անդրադարձել է այդ թեմային. գրում է ermenihaber-ը:

«S-400-ների հարցում հետքայլ անելու մասին խոսք չկա»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ավելացնելով, որ ավելի վաղ իրենք ԱՄՆ-ին հայտնել էին «Patriot» ՀՕՊ համակարգեր գնելու ցանկության մասին, բայց կոնգրեսն արգելել է այդ համակարգերի վաճառքը Թուրքիային:

Էրդողանը շեշտել է, որ այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումն ավելի դրական է Թուրքիայի նկատմամբ:

«Մենք ասել ենք, որ եթե համատեղ արտադրությունն ու վարկավորումը հնարավոր լինի, ձեզանից էլ կարող ենք «Patriot» գնել: Մեր պաշտպանության նախարարները շարունակում են համատեղ քննարկումները:  Հուլիս ամիսը շատ կարևոր է «S-400» համակարգերի մատակարարման հարցում»,- ասել է Էրդողանը:

Ավելացնենք, որ ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը բազմիցս դեմ են արտահայտվել Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի գնմանը՝ կոչ անելով հրաժարվել այդ համակարգերից, քանի որ դրանք չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի համակարգերին: