Սա վանդալիզմ է, նոր կառավարությունն իր հաղթանակները մեր սրճարանում էր նշում. Էլիզաբեթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
19.05.2026 | 11:11
ՀՀ-ն կանգառ չի, տեղ ենք հասել, ժողովուրդ․ Փաշինյանը դիմեց արցախցիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փչացնում են մեր գույքը, ո՞վ պետք է փոխհատուցի դրա համար: Լրագրողների հետ զրույցում ասաց Օպերային հարակից սրճարաններից մեկի սեփականատեր Էլիզաբեթ Ղազարյանը:

«Այնտեղ շատրվան կա, որը 25.000 դոլարից ավելի արժե, մեզ ժամանակ չեն տվել, որ դա հանենք: Հիմա ո՞վ պետք է փոխհատուցի: Հայտարարություններ են անում, որ մեզ ուրիշ տեղ են տարածք առաջարկել, ես խոսում եմ «Ատլանտիս Գարդենի» անունից, մեզ ոչ ոք ոչ մի տարածք չի առաջարկել»,- հավելեց նա: Ղազարյանի պնդմամբ՝ իրենք ժամանակ են խնդրել քաղաքապետարանից, որպեսզի սեփական ուժերով ապամոնտաժեն սրճարաններն ու տեր կանգնեն իրենց գույքին, բայց ժամանակ չեն տվել. «Մեզ ասել են՝ ողջամիտ ժամկետներում: 15 օր առաջ ենք ստացել այդ ծանուցումը: Մենք գնացինք քաղաքապետարան՝ ամեն սրճարանից երկու հոգի՝ սեփականատերերն ու իրավաբանները, և պահանջեցինք հանդիպում քաղաքապետի հետ: Նորից քաղաքապետը չեկավ: Բայց նորից խոսեցինք պարոն Մնացականյանի հետ, ինքը մեզ խոստացավ, որ երկու օրվա ընթացքում կխոսի քաղաքապետի հետ ու մեզ կասի հետագա քայլերը: Բայց մենք երեկ եկանք ու տեսանք, որ արդեն ապամոնտաժվում է»:

Էլիզաբեթ Ղազարյանը նշում է, որ ապամոնտաժման աշխատանքներն իրականացնողներին խնդրել է քաղաքապետի համապատասխան որոշումը ցույց տան, բայց ոչ ոք ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել:

«Ի վերջո՝ այս հեղափոխությունը մենք ենք ուզել, մենք ենք արել: Տեսանյութերն էլ կարող եք տեսնել, նոր Կառավարությունն իր հաղթանակներն այստեղ է նշել: Բայց եկել քանդել են առաջինը հենց այս սրճարանը»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան