Եվրամիությունը սիրիացի փախստականների համար 1․5 միլիարդ եվրո կտրամադրի Թուրքիային

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

Եվրամիությունը (ԵՄ) 1․5 մլրդ եվրո կտրամադրի Թուրքիային՝ սիրիացի փախստականներին աջակցելու նպատակով։

Այս մասին տեղեկացրել է Եվրամիության՝ անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Ելույթ ունենալով Բրյուսելում ԵՄ-ի և ՄԱԿ-ի կողմից կազմակերպված «Աջակցություն Սիրիայի և տարածաշրջանի զարգացմանը» խորագրով կոնֆերանսի բացման ժամանակ՝ Մոգերինին տեղեկացրել է, որ ԵՄ-ն 2019, 2020 և 2021 թվականներին սիրիական ճգնաժամի հաղթահարման նպատակով 560-ական միլիոն եվրո ծավալով բյուջե է նախատեսել։

Այդ համատեքստում ԵՄ ներկայացուցիչը անդրադարձել է նաև Թուրքիային խոստացված ֆինանսական աջակցության հարցին

«Ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել, որ սիրիացիների համար Թուրքիային խոստացված երկրորդ 3 մլրդ եվրոյից 1․5 միլիարդը պատրաստվում ենք վճարել»,- նշել է Մոգերինին՝ շնորհակալություն հայտնելով Թուրքիային, Հորդանանին և Լիբանանին՝ սիրիական ճգնաժամի ընթացքում սիրիացի փախստականներին ցույց տված աջակցության համար։