Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին

Լուրեր

28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգային հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինային և Անդրեյ Շիրցելին: Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից, Արմեն Սարգսյանը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել, որ մեր երկիրը պատրաստ է կառույցի հետ շարունակել բաց ու անկեղծ երկխոսությունը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի համար կարևոր գործընկեր է օրենսդրական բարեփոխումների իրականացման գործընթացներում: Նա բարձր է գնահատել եվրոպական կառույցների կարևոր ներդրումը Հայաստանի զարգացման, ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին:

Մտքեր են փոխանակվել նաև խորհրդարանի դերի, գործառույթների մասին, նշվել է, որ այժմ ավելի են ընդլայնվել նրա հնարավորություններն ու լիազորությունները:

Համազեկուցողները պատրաստակամություն են հայտնել շարունակել իրենց ջանքերը՝ խորացնելու ԵԽԽՎ համագործակցությունը Հայաստանի հետ: