Հայտնի է Բարսելոնայի ահաբեկչության գլխավոր կասկածյալի անունը

Լուրեր

15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը
Բարսելոնայի կենտրոնում իրականացավծ ահաբեկչության գլխավոր կասկածյալ է համարվում 17-ամյա Մուսա Ուքաբիրը. հայտնում է El Mundo-ն, փոխանցում է Lenta.ru:

Նշվում է, որ ոստիկանությունը որոնում է երիտասարդի,որին ահակբեչությունից հետո հաջողվել է թաքնվել՝ դեմքը գլխարկով թաքցնելով։ Իրավապահների տվյալներով՝ կասկածյալը կարող է զինված լինել։

Մուսան  ահաբեկչությունից հետո ձերբակալված Բարսելոնայի բնակիչ, Դրիս Ուքաբիրի եղբայրն է։ Հիմնական վարկածով՝ երիտասարդն ավագ եղբորից գողացել էր անձնագիրը, որից հետո նրա անունով երկու ֆուրգոն վարձակալել Սանտա-Պերպետուա-դե-Մոգոդա թաղամասում։ Դրանցից մեկն անմիջականորեն կիրառվել է ահաբեկչության իրականացման համար, երկրորդը գտել են ահաբեկչությունից հետո Բարսելոնայից ոչ հեռու գտնվող Վիկ քաղաքում։ Ենթադրաբար, դրանով չարագործը պատրաստվել է փախչել։

Հարձակման ենթադրյալ կազմակերպիչներից մեկը ձերբակալվել է, մեկ այլ կասկածյալ սպանվել՝ ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ: Պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Վերջին տվյաներով՝ ձերբակալվել է 3 մարդ, ովքեր կասկածվում են հարձակմանը մասնակցություն ունենալու մեջ, շարունակվում է ևս 2-ի որոնումը։