«Տապալվելը խիստ հարաբերական է». «Ելք»-ի պատգամավորը` ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկի իրականացման մասին

Լուրեր

10.06.2026 | 18:10
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամկետի մասին // Ծառուկյանի փեսան տնային կալանքի տակ է․ ԼՈՒՐԵՐ
10.06.2026 | 18:03
Եթե էս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Կարապետյանը կլիներ իշխող ուժի առաջնորդ. Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 18:00
Գագիկ Ծառուկյանն անձեռնմխելի՞ է․ ինչպես է օրենքով կարգավորվում պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը
10.06.2026 | 17:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «կվճարի բանակցությունները ձգձգելու գինը»
10.06.2026 | 17:40
Պարտքի վերադարձման վեճը քրեական ենթամշակույթի միջոցով լուծելու գործով վարույթն ուղարկվել է դատախազին․ ՔԿ
10.06.2026 | 17:31
ԱՄՆ Կոնգրես Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ նախագիծ է ներկայացվել
10.06.2026 | 17:23
Պիերո Աուիզիլիո․ «Մխիթարյանը կմնա «Ինտերում»»
10.06.2026 | 17:16
Կարապետ Գուլոյանի նկատմամբ ընտրվել է տնային կալանք և 20 մլն դրամ գրավ խափանման միջոց
10.06.2026 | 17:01
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 16:57
Վստահ եմ` թիմակիցներս հայրենասեր մարդիկ են. Գոհար Մելոյանը` ՔՊ-ի հետ համագործակցելու հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 16:48
ԿԸՀ-ն պարզաբանել է ընտրողների թվի «տարբերության» պատճառը
10.06.2026 | 16:39
Մանդատների հետ կապված որոշում չունենք. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 16:30
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2025 թվականի պետբյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 16:25
«Ապրելու երկիր»-ը ընտրությունների արդյունքներով ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ
10.06.2026 | 16:19
Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկության չի գնացել
Բոլորը

 ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկի առթիվ քաղաքական աջակցություն չունենալու հարցին, ասում է, որ ««Ելք»-ն անհրաժեշտություն չունի սպասել որևէ լրացուցիչ ուժի, որ որևէ քայլ անի, որովհետև ինքն արդեն ունի քաղաքական այն սատարումն ու մանդատը, որ կարողանա քաղաքական օրակարգ բերել այնպիսի հարցեր, որոնք անհրաժեշտ են ՀՀ-ին»:

Թանդիլյանի խոսքով՝ դաշինքը դեռ քննարկում է ԵՏՄ-ից դուրս գալու հարցը, սակայն ««Ելք»-ի բոլոր քաղաքական ուժերը իրենց բացասական դիրքորոշումը հայտնել են ԵՏՄ մտնելու առթիվ, և Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը, որոնք պատգամավոր են եղել ԵՏՄ մտնելու ժամանակ, դեմ են քվեարկել այդ նախաձեռնությանը»:

«Ըստ էության, մեր դիրքորոշումը որպես այդպիսին ակնհայտ է ԵՏՄ-ին Հայաստանի մասնակցության մասին: Որոշ ռուսական քաղաքագետներ, բնական է, որ պետք է դա դեմագոգիա որակեն և շատ արագ անհանգստանան: Հենց այն, որ որոշ ռուսական քաղաքագետներ անհանգստություն են ցուցաբերում, նշանակում է՝ սա արժեք ունի և տեղ ունի լինելու և քննարկման առարկա դարձվելու»,- ասաց Թանդիլյանը՝ շարունակելով. «ԵՏՄ շրջանակներում ամեն օր ոտնահարվում են Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների շահերը»:

Հարցին` արդյո՞ք առանց այլ ընդդիմադիր ուժերի աջակցության, «Ելք»-ը կարող է իրականացնել ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը: ««Ելք»-ն ունի հանրության սատարումը, դա է կարևորը»,- ընդգծեց պատգամավորը: Սակայն, ըստ նրա, իրենք դեմ չեն համագործակցությանը. «Ինքնաբավներն էլ են համագործակցում»: Անգամ եթե նախաձեռնությունը տապալվի ԱԺ-ում, «Ելք»-ի ներկայացուցիչը չի համարում, որ խմբակցությունը չպետք է հանդես գա նման նախաձեռնությամբ. «Որովհետև հանրության պաշտպանության կարիքն ունի «Ելք»-ի նախաձեռնությունը, այլ ոչ թե ՀՀԿ-ական իշխանության: Տապալվելը խիստ հարաբերական է և յուրաքանչյուր իրավիճակից կարելի է քաղել քաղաքական օգուտներ: Դիրքավորումը ցույց կտա, որ Հայաստանը անողնաշար պետություն չէ»:

Մանրամասները դիտեք Factor.am-ի հետ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցազրույցում:

Մարինե Խառատյան