Վարչապետը «Ինդեքս Վենչուրս»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում գործունեություն ծավալելու ծրագրերը

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ինդեքս Վենչուրս» (Index Ventures) վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադիր Նինա Աչաջյանին, Մայք Վոլպիին և Դոմինիկ Վիդալին, ովքեր մինչ նշված հիմնադրամում ներգրավվելը՝ գործունեություն են ծավալել Cisco, Amazon, Yahoo և այլ հայտնի ընկերություններում: Ինչպես տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից, հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Հյուրերը վարչապետին են ներկայացրել «Ինդեքս Վենչուրս»-ի գործունեությունն ու Հայաստանի ստարտափերում ներդրումային նախագծեր իրականացնելու ուղղությամբ իրենց ծրագրերը: Մասնավորապես, նրանք նշել են, որ բարձր են գնահատում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող դրական զարգացումներն ու շահագրգռված են համագործակցության զարգացմամբ ու ընդլայնմամբ: Բացի տեխնոլոգիական և ինժեներական տարբեր ծրագրերի իրականացումից՝ «Ինդեքս Վենչուրս»-ի թիմը պատրաստվում է հայկական նորաստեղծ ընկերություններին ներկայացնել Սիլիկոնյան հովտում ներդրումներ ստանալու տարբերակները, տեխնոլոգիական ոլորտի միտումները:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նինա Աչաջյանի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և տեղական ընկերությունների հետ համագործակցության, ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ առկա նախաձեռնությունները: Վարչապետն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը համարվում է Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկը և գործադիրի նպատակն է ապագայում ունենալ տեխնոլոգիական տնտեսություն: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը շահագրգռված է համագործակցել «Ինդեքս Վենչուրս»-ի վենչուրային հիմնադրամի հետ և քննարկել ներդրումային ծրագրերի կյանքի կոչմանն ուղղված առաջարկները: Վարչապետը նշել է, որ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացվում նաև բիզնես միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ: