Ոստիկանություն տարված 19 քաղաքացիներն ազատ են արձակվել
Հասարակություն
14.03.2019 | 17:39Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից ոստիկանական բաժանմունք տարված 19 քաղաքացիները 17։30-ի դրությամբ ազատ են արձակվել:
Այս մասին Factor.am-ին տեղեկացրեցին ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին ոստիկանություն էին տարել՝ իրավապահների օրինական պահանջը չկատարելու համար: Հիշեցնենք, որ սրճարաններն ապամոնտաժելու դեմ պայքարող քաղաքացիներն այսօր նախ փակել էին Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկը: Հիմա ցույցը շարունակվում է Օպերայի բակում:
Նելլի Մելքոնյան