«Նա ահավոր սուտասան է». Քոչարյանի պաշտպանը՝ Սասուն Խաչատրյանի մասին

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ-ի միջնորդության վերաբերյալ դատական նիստը քիչ առաջ արդեն երկրորդ անգամ ընդմիջվեց։

Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո Քոչարյանի պաշտպաներից Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց հիմնավորումները, որոնք իրենք ներկայացրել են միջնորդության դեմ առարկելիս․

«Ասացինք էն, ինչ-որ պատրաստել էինք խոսելու՝ կապված հիմնավոր կասկածի հետ, անձեռնմխելիության հետ, անվտանգության հարցերի, առաջադրված մեղադրանքի, միջնորդության հետ, որը վերաբերում է կալանքի ժամկետը երկարացնելուն»։

Մասնավորապես, անվտանգության հարցերի հետ կապված ի՞նչ են ասել դատարանում հարցին, պատասխանեց․

«Պաշտպանության բանակը իրավունք չունի խառնվելու ներքին հարցերին, անվտանգության հարցերը միայն սահմաններին պետք է լինի․ դա կատարյալ անգրագիտություն է, ովքեր այդպես են ասում։ Եթե ասում են, թող հղումներ կատարեն օրենքներին, մենք հղում ենք կատարում օրենքներին եւ ասում ենք, որ դա ներքին հարց է, մենք հղումներ ենք կատարում միջազգային փաստաթղթերին։ Նրանց ասածը ջուր է, ես ասում եմ՝ 0038 հրամանը իր մեջ որեւէ հանցավոր բան չի պարունակում։ Դրա բացատրությունն ավելի լավ, քան տվել է Սեյրան Օհանյանը , ոչ ոք չի կարող տալ։ Ես հիմնվում եմ մասնագետների կարծիքների վրա ։ Խնդրում եմ՝ կարդացեք Սեյրան Օհանյանին եւ ընդունեք որպես հիմք»։

Անդրադառնալով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, թե այդ օրերին զինվորներին վարձկաններ էին սարքել և որոշ օլիգարխներ վճարում էին, որպեսզի իրենց տները հսկեին, Ռուբեն Սահակյանը պատասխանեց․

«Նման հայտարարություն կարող է անել մարդը, որը որ նենգափոխում է գործի փաստերը։ Մի հավատացեք, նա սուտասան է, ահավոր սուտասան մարդ է։ Ես քրեական գործն եմ կարդում»։

Լիլիթ Շաբոյան