Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահին

Լուրեր

28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ ՀԲ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսել է Հայաստանի և Համաշխարհային բանկի «Երկրի համագործակցության շրջանակ» փաստաթղթի մշակման ուղղությամբ ՀԲ-ի հետ կատարված արդյունավետ աշխատանքի մասին և գոհունակությամբ նշել, որ փաստաթուղթը համահունչ է Կառավարության ծրագրում ներառված հիմնական դրույթներին: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ Համաշխարհային բանկի հետ առկա բարձր մակարդակի համագործակցությունը հետևողական կերպով կզարգանա և կընդլայնվի:

ՀԲ տարածաշրջանային փոխնախագահ Սիրիլ Մյուլլերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր է գնահատել բարեփոխումներ իրականացնելու Կառավարության պատրաստակամությունն ու ձգտումը:

Փոխվարչապետը Համաշխարհային բանկի պատվիրակության անդամներին ներկայացրել է Կառավարության կողմից ուրվագծված այն բարեփոխումները, որոնց իրականացումը կնպաստի երկրի զարգացմանը: Որպես գերակայություն՝ փոխվարչապետն առանձնացրել է մրցակցային տնտեսության ձևավորման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, մարդու իրավունքների և կապիտալի պաշտպանությունն ու կոռուպցիայի դեմ պայքարը: Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, որ երկրում տնտեսական զարգացման զգալի ներուժ կա, որը հնարավոր է իրացնել: Փոխվարչապետը շեշտել է ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացման կարևորությունը, ինչպես նաև կապիտալի շուկայի ձևավորման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորարարական գաղափարների իրացման համար հարթակի ստեղծման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ զրուցակիցները դրա հետևանքների հետ մեկտեղ կարևորել են պատճառների վերացումը:

Ի թիվս այլ հարցերի՝ փոխվարչապետն ու ՀԲ փոխնախագահը մտքեր են փոխանակել նաև պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվելիք քայլերի շուրջ: