Անասնաբույժին տալիս ենք հնարավորություն արժանապատիվ աշխատավարձ ստանալու․ Գեղամ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
Բոլորը

Կառավարությունն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» ֆինասավորման և երկրորդ ծրագրի վարկային համաձայնագրերով նախատեսված ծրագրերի շրջանակներում ձեռք բերված անասնաբուժական սարքավորումների, գործիքների, գյուղատնտեսական տեխնիկայի և կառուցված ջրարբիացման համակարգերի հետագա շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Ծրագրերով աջակցություն է ցուցաբերվել համայնքներում և ֆերմերային տնտեսություններում իրականացվող անասնաբուժական ծառայությունների մատուցման ոլորտին, համայնքների արոտավայրերի ջրարբիացման բարելավմանը և ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներին գյուղատնտեսական տեխնիկայով ապահովմանը:

Որոշմամբ՝ ձեռք բերված անասնաբուժական սարքավորումներն ու գործիքները կնվիրաբերվեն «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին:

Վերջինս այդ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կհանձնի համաձայնագրի պահանջներին համապատասխան չափորոշիչներով ընտրված, համայնքներում անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբույժներին, ջրարբիացման համակարգերը կնվիրաբերվեն նույն համայնքներին, իսկ արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների համար ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկան` համապատասխան կոոպերատիվներին:

Արդյունքում՝ առնվազն 20 համայնքի անասնաբույժ կապահովվի անասնաբուժական նորագույն սարքավորումներով ու գործիքներով։

Ըստ հարցի զեկուցող Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գրիգորյանի՝ այս քայլով անասնաբույժներին տրվելու է նաև հնարավորություն արժանապատիվ աշխատավարձ ստանալու։

Մանրամասները՝ տեսանյութում։