Այս խնդիրը մնացել է նախկին իշխանություններից կողմից հապճեպ ընդունված նախագծերի արդյունքում. «Իմ քայլի» պատգամավորը՝ աջ ղեկով մեքենաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Սա խնդիր է, որը մեզ մնացել է նախկին իշխանությունների կողմից երբեմն հապճեպ, ոչ պատշաճ, ամբողջությամբ խորությամբ չքննարկված օրենքի նախագծերի ընդունման արդյունքում:

Մարտի 14-ին ՀՀ Ազգային ժողովում «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

«Այս օրենքը, որքան էլ բարի ցանկություն է եղել, լավ նպատակներով է ընդունվել, թերի է և ոչ միայն խնդիրներ չի լուծել, այլ որոշ դեպքերում, խնդիրներ է առաջացրել»,- ասաց պատգամավորը: Նրա խոսքով՝ այսօր էլ շարունակում են Հայաստան ներկրել ի սկզբանե աջակողմյան, բայց ղեկային տեղաբաշխումը փոխված մեքենաներ, ինչը նույնպես խնդիրներ է առաջացնում: «Մեր քաղաքացիներն այդ մեքենաները գնում են, բերում են մեր հարևան, բարեկամ Վրաստան, այնտեղ ղեկային տեղաբաշխումը փոխում են աջից ձախի և շարունակում են ներկրել Հայաստան: Արդյունքում աջ ղեկով մեքենաներ հնարավոր չէ ներկրել Հայաստան, փոխարենը ներկրվում են մեքենաներ, որոնք աջից ձախ են ձևափոխված անհայտ ծագման մասնագետների կողմից, արդյունքում դրանք լուրջ խնդիր են առաջացնում: Այստեղ ուղղակի մենք կարևոր օրենսդրական լուծման խնդիր ունենք՝ տեխնիկական զննության հետ կապված և, կարծում եմ, մենք այս հարցին պետք է շուտափույթ լուծում տանք»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: