Խոշոր բիզնեսի կարկառուն ներկայացուցիչ փոխվարչապետը լոբբինգ է անում բանկերի շահերը. Աշոտ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեր պետտուրքերն ավելացնելով՝ ոչ թե տնտեսությունն են բարելավում, այլ մոնոպոլիզացնում են: Այս մասին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով սպասվող փոփոխությունների դեմ բողոքի ակցիայի ժամանակ ասաց գրավատան աշխատակից Աշոտ Մանուկյանը:

«Չեմ ուզում մեղադրել, բայց մտածում եմ, որ երկար տարիներ «Արդշինբանկի» վերին օղակներում աշխատած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լոբբինգ է անում: Վարչապետն ամեն օր ասում է, որ սա ժողովրդի Կառավարությունն է։ Դե թող գան, մեզ լսեն ու հասկանան։ Մեզ իրենց կարծիքն է հետաքրքրիր»,- ասաց Աշոտ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ դաշտն անհավասար է. «Եթե այդպես է, բանկի պետական տուրքը պետք է լինի 20 մլն, ոչ թե 3 մլն»:

Հիշեցնենք, որ Կառավարության շենքի դիմաց ընթանում է «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով սպասվող փոփոխությունների դեմ բողոքի ակցիան։ Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ Կառավարությունը պատրաստվում է 60 անգամ ավելացնել նշված ոլորտների պետական տուրքը, ըստ որի՝ գրավատների համար ներկայիս 100.000 դրամի փոխարեն կսահմանվի 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50.000-ի փոխարեն՝ 3 միլիոն դրամ պետական տուրք:

Արդյունքում, ըստ նրանց, ՀՀ-ում գործազրկությունը կաճի, ավելի քան 1.300 աշխատակից՝ մարզերում և Երևանում գործազուրկ կմնա, տարեկան ավելի քան 900 միլիոն դրամ հարկ չի վճարվի պետական բյուջե և ոլորտում կարմատանա մենաշնորհը: Նրանք առաջարկում են պետական տուրքի չափն անփոփոխ թողնել, անգամ՝ նվազեցնել:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան