Ինչ կատարվել ա հեղափոխությունից առաջ, հիմա էլ ա կատարվում՝ ուրիշի ձեռքով. գրավատան աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Մենք չենք պատրաստվում փակվել, մենք պատրաստվում ենք մեր ձայնն ավելի լսելի դարձնել, համոզված ենք, որ եթե մեր բողոքը հասնի վարչապետին, օրենքն ուղղակի չի կարող ընդունվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեցին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով սպասվող փոփոխությունների դեմ գրավատների աշխատակիցների նախաձեռնած բողոքի ակցիայի մասնակիցները:

«Ըստ նախագծի՝ բանկերն ընդամենը 350.000 դրամ պետտուրք են վճարում, իսկ գրավատները՝ 6 մլն: Այս հաշվարկի մեջ ոչ մի տրամաբանություն չկա»,- նշեց  Գրավատների միության նախագահ Հրանտ Նալբանդյանը:

Ըստ նրա՝ օրենքի ընդունման դեպքում բնակչության այն հատվածը, որն օգտվում է գրավատնային ծառայություններից և գործ ունի փոքր գումարների հետ, պարզապես դուրս կմղվի:

«Գրավատանը վարկառուն մինչև 100.000 դրամի մեկօրյա գրավի դիմաց 100-300 դրամ է վճարում, իսկ բանկերի դեպքում՝ մինչև 2.000 դրամ»,- ընդգծեց Նալբանդյանը։

Գրավատան աշխատակից Արտակ Պողոսյանն էլ նշեց՝ տպավորություն է, որ հեղափոխությունից առաջ կատարվածը նաև հիմա է կրկնվում. «Կա՞ օրենք, որը կարգավորում է այն հարցը, թե դրույքաչափերը որքան կարող են բարձրացնել: Դեռ մի կերպ դիմանում ենք: Տպավորություն է, որ ինչ հեղափոխությունից առաջ էր կատարվում, այժմ կրկնվում է՝ ուրիշի ձեռքով և ավելի վատ ձևով»։

Հիշեցնենք, որ Կառավարության շենքի դիմաց ընթանում է «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով սպասվող փոփոխությունների դեմ բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ Կառավարությունը պատրաստվում է 60 անգամ ավելացնել նշված ոլորտների պետական տուրքը, ըստ որի՝ գրավատների համար ներկայիս 100.000 դրամի փոխարեն կսահմանվի 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50.000-ի փոխարեն՝ 3 միլիոն դրամ պետական տուրք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան