Մինչև հրապարակումը ՀՀ ԱԳՆ-ն իմացել է Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մասին. Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.03.2026 | 19:33
Իրանի խորհրդարանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հնարավորությունը
30.03.2026 | 19:20
Զորահանդես հաղթող պետությունն է անում․ կորուստներ և զոհեր բերած իշխանության կողմից կազմակերպելը հարցեր է առաջացնում․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 19:10
Անի Սամսոնյանին հետամտելու դեպքով նախաքննությունն ավարտվել է. մեղադրյալը տնային կալանքի տակ է
30.03.2026 | 18:55
Հայաստանի Մ-19 հավաքականը տպավորիչ հաղթանակ տարավ՝ 9։0․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 18:45
Ինչպես է պատերազմն ազդել Իրանից ՀՀ մուտք գործողների թվի վրա
30.03.2026 | 18:37
ԵՄ-ն քննարկում է քվեարկության համակարգը փոխելու տարբերակները, եթե Օրբանը հաղթի Հունգարիայի ընտրություններում. Politico
30.03.2026 | 18:28
Ալեքսանդր Գլեբ․ Հայաստանի հավաքականը խաղամակարդակով զիջում է Բելառուսին
30.03.2026 | 18:19
Իսրայելը հարվածել է Թեհրանում ԻՀՊԿ-ի հետ կապված համալսարանին
30.03.2026 | 18:10
ԿԿՀ-ն Փաշինյանի պահվածքն է ուսումնասիրում // Խուզարկել են «Մեր ձևով»-ի գրասենյակը․ ԼՈՒՐԵՐ
30.03.2026 | 18:00
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
30.03.2026 | 17:52
Թրամփը սպառնում է պայթեցնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու նավթահորերը, ինչպես նաև Խարգ կղզին
30.03.2026 | 17:44
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցեր
30.03.2026 | 17:35
Թայգեր Վուդսն ազատ է արձակվել գրավի դիմաց․ լեգենդար գոլֆիստին մեղադրանքներ են առաջադրվել
30.03.2026 | 17:26
«Ախպեր, հեռախոսով էդ ձև բան մի խոսա», «Օրը 20 հազար ա, փողն էլ էս գլխից»․ ՀԿԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 17:17
Ընտրակաշառք՝ աշխատավարձի տեսքով. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել․ «Էդ 180 հոգին ես կտամ ուրիշին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ

– Պարո՛ն Բաբաջանյան, Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ նշված սկզբունքներին, ասել էր, թե առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի դրանց պարզաբանումը: Ի՞նչ է նշանակում վարչապետի այդ հայտարարությունը:

– Կարծում եմ՝ ընդհանրապես պիտի արձանագրենք միասնական ԱԽ նիստ անցկացնելու աննախադեպ փաստը և գնահատենք որոշումը, որ դա տեղի ունեցավ հենց Արցախում, որտեղ առաջին անգամ պաշտոնական Երևանն ուրվագծեց այն սահմանները, որոնցով պատրաստվում է առաջ մղել իր օրակարգը խնդրի կարգավորման գործընթացում։ Ըստ իս՝ այս պահին արցախյան կողմին բանակցություններ վերադարձնելու համար պետք է բանակցել։ Եվ ես տեսա, որ կարմիր գծով գնում էր այն հանձնառությունը, որ Հայաստանը երբեք չի հրաժարվի բանակցելու հեռանկարից, թեև ունի որոշ վերապահումներ, այդ թվում՝ այդ սկզբունքներին վերաբերող խնդիրը։ Հասկանալի է նաև, որ առաջին անգամ Ադրբեջանը ողջունեց համանախագահների հայտարարությունը։ Ավանդաբար ՀՀ նախկին իշխանություններն են եղել ողջունողները։ Եվ մենք մշտապես կշտամբել ենք Ադրբեջանին ոչ կառուցողական լինելու մեջ, միջազգային հանրության առաջարկած սկզբունքները և լուծման հասնելու ուղիները մերժելու համար: Այս պահին Ադրբեջանը գուցե չէր հաշվարկել այսպիսի ելքը, որ նախօրեին գտնվեց Ստեփանակերտում և, ըստ էության, գնդակն այլևս միջազգային հանրության դաշտում է՝ պատասխանելու, ինչու չէ, խաղաղասիրական, բայց իր մեջ կոշտ շեշտեր պարունակող մոտեցմանը, որը որդեգրում է հայկական կողմը։

Նշեմ նաև, որ այս պահից սկսած՝ մենք բաց ենք թողել հնարավորություն, որը պետք է արագորեն լրացնենք, թե ինչպես պետք է մեր աբմողջ դիվանագիտական համալիրն ի գործ դնենք և պարզաբանումներ ստանանք միջազգային հանրությունից Մադրիդյան սկզբունքների և այդ տարրերի մասին։

– Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումների ժամանակ բանակցային սեղանին նորից Մադրիդյան սկզբունքնե՞րն են դրվելու։

– Այս պահին դա չէ կարևորը, կարևոր է, որ Երևանը հստակ ուրվագծել է այն շրջանակը, որին մենք պետք է բովանդակություն հաղորդենք։ Այդ տարրերը չեն այսօր առաջնայինը, շատ ավելի կարևոր է, թե մենք երկու ճակատներով՝ ՀՀ ներսում և Հայաստանից դուրս, ինչպես ենք փորձելու տարբեր երկրների իշխանությունների, մեր երկրում դեսպանների հետ աշխատելու, որպեսզի համոզիչ կերպով ներկայացնենք հայկական կողմի տեսակետը, որ կարգավորման համար առանց Արցախի չի կարող վերջնական ու համապարփակ լուծում գտնվել հակամարտության:

– Իսկ այս իրավիճակում ի՞նչ պետք է անի Արցախը:

– Կարծում եմ՝ վերջին օրերին Արցախից ստացել ենք համարժեք արձագանք, որ, թերևս, պատրաստ է Երևանին օժտելու մանդատով, որ մասնակցի բանակցություններին: Համենայնդեպս, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի կողմից եղել է հայտարարություն, որ մենք վստահում ենք մայր Հայաստանին բանակցելու Արցախի անունից։ Միևնույն ժամանակ, այդպիսի մանդատ Երևանը չի էլ ուզել Ստեփանակերտից՝ շատ լավ հասկանալով, որ այս պահին խնդրի կարգավորման գործընթացն ամբողջական դարձնելու համար, միևնույն է, Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին կենսական անհրաժեշտություն է:

Նաև նշեմ, որ մենք ոչ միայն պետք է հրապարակային աշխատանքը դիտարկենք որպես արդյունավետ արտաքին քաղաքական գործունեություն, այլև ԱԳՆ-ի մեր շատ ու շատ պատասխանատուներն իրենց անձնական կապերով պիտի կարողանան թույլ չտալ Մինսկի խմբի համանախագահների կողմից այս տոնով որևէ հայտարարության հրապարակումը: Վերջին 10 տարիներին համանախագահները երբեք վերջնագրային տոնով Երևանին չեն դիմել: Կարծում եմ՝ դա հաղորդակցության, անձնական կապերի պակասի արդյունք էր։ Մեր պատասխանատուները պետք է արագորեն գտնեն այդպիսի հնարավորություններ: Ես նաև հասկանում եմ, որ մինչև այս հայտարարության հանրայնացումը՝ մեր ԱԳՆ-ում իմացել են դրա մասին, և մենք պետք է ուղղակի չեզոքացնեինք այդպիսի տոնով հրապարակումը։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան