ԵԽՎՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողները հյուրընկալվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունում

Լուրեր

11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հանդիպել է  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինայի և Անդրեյ Շիրցելի, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնի և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ. հայտնում են ՀՔԾ-ից:

Զրուցակիցները հետաքրքվել են Հատուկ քննչական ծառայության գործառույթներով և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ծառայության կողմից տարվող աշխատանքների, մասնավորապես նախաքննական մարմնի վարույթում գտնվող` հանրային հնչեղություն ստացած մի շարք քրեական գործերի քննության արդյունքներով: Անդրադարձ է եղել նաև քրեական գործերով վերականգնված գումարներին: Սասուն Խաչատրյանի փոխանցմամբ` միայն վերջին տարում քրեական գործերով վերականգնված  գումարների  չափն աննախադեպ է եղել: Հատուկ քննչական ծառայության պետը նշել է, որ մեծ ծավալի քննություն է կատարվել նաև նախկին պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման և փողերի լվացման վերաբերյալ քրեական գործերով, այդ թվում` ավելի քան երեք տասնյակ քննչական հարցումներ են ուղարկվել այլ երկրներ` այնտեղ գտնվող հիշյալ անձանց ակտիվները հայտնաբերելու նպատակով:

Ի պատասխան զրուցակիցների հարցերին` Սասուն Խաչատրյանը հայտնել է, որ միայն վերջին 9 ամսվա ընթացքում շուրջ 80 տոկոսով ավելացել է ծառայությանը հասցեագրված դիմումների քանակը, ինչը, միանշանակ, վկայում է ծառայության նկատմամբ հանրության վստահության աճի մասին:

Ամփոփելով հանդիպման արդյունքները` համազեկուցողները կարևորել են քրեաիրավական համակարգի բարեփոխումներում ՀՀ հատուկ քննչական ծառայության ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը: