Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել. Հայկ Ալումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
13.03.2019 | 15:26Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց` տեխնիկական պատճառներով: Այն կշարունակվի վաղը ժամը 10.00-ին: Նիստի ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել:
Անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկությանը, թե ինքը հանդիպել է Սերժ Սարգսյանին, Ալումյանը բացասական պատասխան տվեց, ասելով, որ ՀՀԿ-ի գրասենյակ է գնացել իր պաշտպանյալներից մեկի հետ հանդիպելու համար:
Մանրամասները` տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան