Թուրքիան և Ռուսաստանը ծրագրում են համատեղ պարեկապահակային ծառայություն սկսել Սիրիայում

Լուրեր

28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը և Թուրքիան քննարկում են համատեղ պարեկապահակային ծառայություն իրականացնելու հնարավորությունը Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Թել Ռըֆաթ քաղաքի շրջակայքում։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը. գրում է ermenihaber-ը:

Ինչպես հայտնի է, Թուրքիան Սիրիայի քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչներ։

Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ «պարեկապահակային ծառայությունը թույլ կտա կանխել Թել Ռըֆաթից հաճախակի տեղի ունեցող հարձակումները թուրքական զինուժի վրա»։

Նշվում է նաև, որ Թուրքիան կշարունակի բանակցություններ վարել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ Եփրատի արևելյան հատվածում քուրդ զինյալների դեմ սպասվող ռազմագործողության հարցի շուրջ։ Ընդգծվել է, որ թուրքական կողմը գործողությունը սկսելու համար բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտել է։

Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայում արդեն երկու խոշոր ռազմական գործողություն է իրականացրել («Եփրատի վահան» (2016) և «Ձիթենու ճյուղ» (2018)։  Նշյալ գործողություններից ոչ մեկը համաձայնեցված չի եղել Սիրիայի կառավարության հետ։ Այդ երկու գործողություններն էլ մեծ հաշվով ուղղված էին Սիրիայի քրդական ուժերի դեմ։ Թուրքիան ծրագրել էր նոր ռազմական գործողություն սկսել Եփրատ գետի արևելյան հատվածում, սակայն այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների հետ, Անկարայի ծրագիրը ժամանակավորապես հետաձգվեց: