Առաջարկվում է պաշտոնյաների հայտարարագրերը ներկայացնելու ժամկետը երկարաձգել․ խնդիրներ են առաջացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի մարտի 13-ի նիստում քննարկվում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

Հարցի զեկուցող արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, որ 2017 թվականին ԱԺ-ն ընդունել է օրենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին, որով նախատեսվում էր 2018 թվականի ընթացքում ստեղծել նման հանձնաժողով, իսկ Հանրային ծառայության մասին օրենքով էլ այդ նորաստեղծ հանձնաժողովի հետ կապվեց պաշտոնյաների կողմից գույքի և եկամուտների հայտարարագրումը։

«Փաստացի ունենք իրավիճակ, որ հանձնաժողովը չի ստեղծվել, որով պայմանավորված էլ խնդիրներ են առաջացել պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրման հետ։ Փաստացի չկա այն մարմինը, որտեղ պետք է ներկայացվեն այդ հայտարարագրերը։ Ունենք մի իրավիճակ, որը բավականին վտանգավոր է հայտարարագրման գործընթացի անընդհատության ապահովման համար, միևնույն ժամանակ հնարավորություն չկա հայտարարագրերում հայտնաբերվող խախտումների դեպքում կիրառել պատասխանատվության միջոնցներ»,- ասաց Քրմոյանը։

Ըստ նախարարի տեղակալի՝ առաջարկվող օրենքի նախագծով նախատեսվում են այն դրույթները, որոնք պետք է ուժի մեջ մտնեին 2019 թվականի հունվարի 1-ից, բայց ուժի մեջ չեն մտել հանձնաժողովի չստեղծման պատճառով։ «Միևնույն ժամանակ հաշվի առնեկլով, որ հայտարարագրման ժամկետը սահմանված էր մինչև մարտի վերջ, առաջարկում ենք այն երկարաձգել և 2018 թվականի համար հայտարարգրերը ներկայացնել մինչև մայիսի 31-ը»,- նշեց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան