Եթե ձեր մերձավորին սպանեին, ո՞նց կվերաբերվեիք. հերթական միջադեպը «Սասնա ծռերի» գործով նիստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբի տասը անդամների գործով հերթական դատական նիստում հարցաքննվեց Խաչատուր Ավետիսյանը, որը 2016 թվականին եղել է ՊՊԾ գնդի հրամանատարը:

Խաչատուր Ավետիսյանը դատարանում ասաց՝ տեղյակ է, որ գնդի ներսում վիրավորված ոստիկան Գագիկ Մկրտչյանը որովայնի հատվածում է վնասվածք ստացել. «Ձեռքով պահում էր վերքը: Անձամբ տեսել եմ նրան: Հարց եմ տվել, ի վիճակի չի եղել պատասխանել: Վնասվածք եմ տեսել նաև ձեռքի շրջանում: Իսկ գնդապետ Արթուր Վանոյանի դին դուրս է բերել շտապօգնությունը»:

Ինչ վերաբերում է գնդի տարածքից դուրս գտնված ոստիկան Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքներին, ՊՊԾ գնդի նախկին հրամանատարը նշեց. «Տեղեկությունն այն է, որ կրակոցը եղել է գնդի տանիքից, իսկ կրակողը եղել է Սմբատ Բարսեղյանը: Անձամբ չեմ տեսել»:

Պավել Մանուկյանը տուժողից հետաքրքրվեց. «Ձեզ տուժող համարո՞ւմ եք»: Խաչատուր Ավետիսյանը պատասխանեց. «Այո, բոլոր փաստերով համարում եմ: Ի՞նչ, ապստամբությո՞ւն…Զինվորական ճանապարհ անցած Պավլիկ Մանուկյան, վիրավորում եք բարձրաստիճան սպայի և թողնում ներսում, այսքանից հետո հարցնո՞ւմ եք: Եթե ձեր մերձավորին և հարազատին սպանեին, ո՞նց կվերաբերվեիք»:

Տուժողը դիմելով Արեգ Կյուրեղյանին ասաց. «Ձեր նմանները չէ, որ պետք է գնահատական տան գնդի աշխատանքին: Թուրքի նման գիշերով հարձակվելը…»:

Արեգ Կյուրեղյանը հարցրեց՝ «ազգությամբ թո՞ւրք եք»: Դատավորը հրահանգեց վիրավորանքներ չհնչեցնել, սակայն Արեգ Կյուրեղյանը շարունակեց չենթարկվել դատավորի պահանջին, ինչի պատճառով Մեսրոպ Մակյանը որոշեց Արեգ Կյուրեղյանին տասը ժամով հեռացնել դահլիճից, իսկ տուժողի նկատմամբ կիրառեց սանկցիա զգուշացման ձևով:

Ի դեպ, նախքան հեռացվելը Կյուրեղյանն ու տուժողը միմյանց նաև վիրավորեցին` թափթփուկ անվանելով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան