Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանը կրկնեցի ԼՂ որոշիչ ձայնի և ներգրավվածության ապահովման հարցով մոտեցումը. ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի՝ բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման վրա: ԱԳ նախարարն այս մասին ասաց մարտի 13-ին Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում:

Նախարարի տեղեկացմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահին կրկնել է, որ հիմնախնդրի կարգավորման շրջանակում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը Հայաստանի համար եղել և մնում են բացարձակ գերակայություններ:

«Կրկնեցի նաև այն մոտեցումը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի որոշիչ ձայնի ու ներգրավվածության ապահովմանը»,- հավելեց նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ ԼՂ հիմնախնդրի առանցքում ընկած է Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիքում իր ճակատագիրն ազատ տնօրինելու անօտարելի իրավունքը:

«Այն վերաբերվում է Արցախի 150 հազար բնակչության ֆիզիկական, կենսական անվտանգությանը, կյանքի իրավունքին։ Մենք բազմիցս ենք ընդգծել, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորման արդյունավետ գործընթացի համար առանցքային նշանակություն ունի խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման ու միջադեպերի կանխարգելման մեխանիզմների ու վստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի հանդիպման, իսկ մինչ այդ՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների շրջանակում։ Եվ այս դրույթները մինչ օրս շարունակում են մնալ առարկայական»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը։

Եվ այս օրերին, ըստ ԱԳ նախարարի, Ադրբեջանի կողմից հարձակողական բնույթի լայնածավալ զորավարժությունների իրականացումը՝ առանց համապատասխան ծանուցման, ոտնահարելով ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների պահանջները, չի նպաստում տարածաշրջանային անվտանգության և վստահության մթնոլորտի ապահովմանը:

Մանրամասները՝ տեսանյութում: