Գույքը օտարելու մասին որևէ ցուցում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավարությունը չի ստացել. հայտարարություն

Լուրեր

16.12.2025 | 17:42
65 կողմ, 4 դեմ, 20 ձեռնպահ․ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ծառայության ժամկետի կրճատման նախագիծը
16.12.2025 | 17:40
Ռոբերտ Արզումանյանը և «Ուրարտուի» մարզիչներն այցելել են «Ռեալի» ու «Աթլետիկոյի» մարզաբազաներ
16.12.2025 | 17:35
ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է GIZ-ի ներկայացուցիչներին. քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի առաջնահերթությունները
16.12.2025 | 17:26
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ թե ցանկանում է հրադադար, այլ լիարժեք խաղաղություն
16.12.2025 | 17:17
161 կգ «Հերոին»-ը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխած անձը կալանավորվել է
16.12.2025 | 17:07
Ադրբեջանի նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել հեղաշրջման գործով
16.12.2025 | 16:57
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը
16.12.2025 | 16:45
Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
16.12.2025 | 16:37
ՖԻՖԱ․ Դոնարուման՝ տարվա լավագույն դարպասապահ
16.12.2025 | 16:30
Փոշի, կեղտ, չկառուցված․ Խաչատուր Սուքիասյանը՝ Կենտրոնի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 16:21
Մենք կձեռնարկենք որոշ խորհրդանշական քայլեր՝ սկսած հաջորդ տարվա սկզբից․ Էրդողանը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին
16.12.2025 | 16:20
Կիևի «Դինամոյի» մարզիչ․ «Նոայի» դեմ խաղում պետք է պահենք ակումբի դեմքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 16:15
Ամոթ է ուսադիր կրող մարդու համար․ Պապիկյանը՝ պահեստազորի փոխգնդապետի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 16:05
Մայր Աթոռի արձագանքը՝ պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը զեղչելուն
16.12.2025 | 16:01
Քրեական վարույթ է հարուցվել 37-ամյա տղամարդու կողմից հոր ու մոր սպանության դեպքով
Բոլորը

Գույքը օտարելու մասին որևէ ցուցում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավարությունը չի ստացել: Այս մասին հայտարարություն է տարածել վարժարանի ղեկավարությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Մեր մտահոգությունն ենք հայտնում 2019 թ. մարտի 12-ին մամուլում տեղ գտած՝ Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի հնարավոր օտարման հետ կապված որոշ հրապարակումների վերաբերյալ և անհրաժեշտ ենք համարում նշել, որ Վարժարանի ղեկավարության հետ նման որևէ գործընթացի վերաբերյալ քննարկում չի եղել:

Մեկնաբանելով պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի ֆեյսբուքյան գրառումը, հարկ ենք համարում նշել, որ պետգույքի կառավարման կոմիտեից որևէ մեկի հետ վարժարանի ղեկավարությունը չի քննարկել կառույցի գործունեության նպատակահարմարությունը։ Վարժարանը տեղափոխման օրվանից լիովին օժտված է միջազգային ստանդարտներին համապատասխան կրթական և մարզական պայմաններով, շարահրապարակներով, վարժասարքերով և արգելագոտիներով: Որևէ շքեղություն կամ ռազմական ուսումնական հաստատությանը ոչ հարիր երևույթ տեղ չունի մեր դարպասներից ներս:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վարժարանի կազմակերպաիրավական ձևը հիմնադրամ է, որի կանոնադրությունը հաստատվել է կառավարության կողմից: Բարձրագույն ղեկավարման մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որն էլի պաշտոնե գլխավորում է ՀՀ պաշտպանության նախարարը: Որևէ ցուցում կամ կարգադրություն նախարարի կամ խորհրդի կողմից գույքը օտարելու վերաբերյալ առ այսօր վարժարանի ղեկավարությունը չի ստացել:

Վարժարանը մնում է հավատարիմ իր արժեքներին՝ գրագետ ու հմուտ ապագա զինվորականներ նախապատրաստելու դժվարին գործն անխոնջ կատարելով։ Զգալի է վարժարանի ներդրումը մեր զինված ուժերի գործունեության մեջ, և հատկանշական է, որ վերջին երկու տարիների ընթացքում կառույցն արձանագրում է միայն նվաճումներ։ Տարեցտարի ավելանում է դիմորդների քանակն ու  բարձրանում է ընդունելության շեմը, վարժարանն աչքի է ընկնում իր սաների առաջադիմությամբ միջազգային ստուգատեսերում։

Վարժարանի ղեկավարությունը կոչ է անում բոլորին ցուցաբերել առավելագույն նրբանկատություն հատկապես,  երբ խոսքը գնում է ռազմական մասնագիտության ուղղությամբ իրենց առաջին քայլերն անող մեր ապագա սպաներին»:

Ավելի վաղ Factor.am-ը հայտնել էր, որ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը Facebook-ի իր էջում արված գրառմամբ մտահոգություն էր հայտնել, որ օտարում են վարժարանի գույքը՝ նշելով, թե «բարձունք են հանձնում»: