Սուրեն Պապիկյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ

Լուրեր

08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։

Ողջունելով ներկաներին և անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ Սուրեն Պապիկյանը մարզպետների ուշադրությունն է հրավիրել Հայաստանի տարբեր մարզերի վարչական տարածքներով անցնող կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման կամ նորոգման աշխատանքների վրա, որի նպատակն է կանխել հողերի գերխոնավացումն ու  աղակալումը։

Խնդրի կանոնակարգման ուղղությամբ նախարարը մարզպետներին հանձնարարել է վարչական աջակցություն ցուցաբերել դրենաժային համակարգերի մաքրման աշխատանքներ իրականացնող «Մելիորացիա» ՓԲԸ-ին և վերացնել տարբեր համայնքների և տնտեսվարող սուբյեկտների կողմից ինչ-ինչ պատճառներով ստեղծվող  արհեստական խոչընդոտները։

Անդրադառնալով համայնքների վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման հիմնախնդիրներին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ համայնքներում վարելահողերի և ցանքատարածությունների քարտեզագրման և գույքագրման վերաբերյալ ճշգրիտ միասնական տեղեկատվական բազայի բացակայությունը բարդություններ է առաջացնում պոտենցիալ ներդրումային ծրագրերի առարկայական քննարկման գործում։

Այս նպատակով նախարարը մարզպետներին հորդորել է ակտիվ բացատրական աշխատանքներ տանել համայնքների ղեկավարների հետ, որպեսզի վերջիններս իրենց հողային և տարբեր նշանակության ենթակառուցվածքային ռեսուրսներն առավել հրապարակային ու թափանցիկության ռեժիմով հասանելի դարձնեն բոլոր քաղաքացիների համար։

Սուրեն Պապիկյանը խոսել է նաև պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքով օտարման գործընթացում առկա խնդիրների մասին և ընդգծել, որ անհրաժեշտ է խոշորացույցի տակ վերցնել աճուրդի բոլոր փուլերը՝ բացառելու համար ապօրինության ցանկացած դրսևորում ու օրենքի տառից ցանկացած շեղում։

Խորհրդակցության ընթացքում «Կանգուն փորձագետների ակումբ» ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկվել է «Իմ քայլը հանուն մարզի» ներդրումային համաժողովների կազմակերպման, անցկացման, ինչպես նաև մարզերի զարգացմանն ուղղված բիզնես-ծրագրերի շարունակականության ապահովմանն ուղղված հարցեր։