Հակոբ Արշակյանը բուլղարացի գործընկերոջ հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մարտի 12-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարար Ռոսեն Ժելյազկովի գլխավորած պատվիրակությանը, ովքեր Երևանում մասնակցում են Առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի աշխատանքներին։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է երկու երկրների միջև պատմականորեն հաստատված բարեկամական հարաբերություններին, ընդգծել, որ ներկայում ևս կա մեծ ներուժ բազմաթիվ ուղղություններով այն զարգացնելու և խորացնելու համար։

Ռոսեն Ժելյազկովը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, անդրադարձել է հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Նա նշել է, որ բուլղարական պատվիրակությունը, որի կազմում են նաև գործարար շրջանակների ներկայացուցիչներ, հետաքրքրված են Հայաստանում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններով։

Հակոբ Արշակյանը ներկայացրել է համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների, ինտերնետ կապուղիների, կիբերանվտանգության, գիտատեխնիկական ոլորտներում։

«Հայաստանի նոր կառավարությունը միտված է ակտիվորեն զարգացնելու կապերն այն երկրների հետ, որոնց հետ պատմականորեն ունեցել ենք բարեկամական և փոխգործակցային լավ հարաբերություններ։ Գիտատեխնիկական և տեխնոլոգիական ոլորտներում մենք ցանկություն ունենք առավել ակտիվացնելու գործակցությունը եվրոպական երկրների, ինչպես նաև աշխարհի մյուս պետությունների հետ»,- ընդգծել է նախարարը:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաև վերջերս Իրանում ստորագրված հուշագրին, համաձայն որի՝ ստեղծվելու է Հայաստանի տարածքով Պարսից Ծոցի և Ասիայի երկրները Եվրոպային միացնելու ինտերնետ հասանելիության տարանցիկ կապուղի։ Նա ընդգծել է նաև, որ տեղեկատվական տեխնոլոգիաները և կիբերանվտանգությունը սահմաններ չունեն, դրանց շուրջ միավորվում են բոլոր երկրները, և այդ ուղղությամբ ևս կա համագործակցության մեծ ներուժ։

Ռոսեն Ժելյազկովը Հակոբ Արշակյանին է ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Բուլղարիայի վերջին տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումները, ընդգծել այդ ոլորտում երկու երկրների տաղանդավոր մասնագետների առկայության փաստը, համագործակցության լայն հեռանկարների հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների, ավիափոխադրումների
ոլորտներին։ Ռոսեն Ժելյազկովը տեղեկացրել է բուլղարական կողմի պատրաստակամության մասին՝ բեռնափոխադրումների ընթացքում երկկողմ թույլտվությունների ավելացման վերաբերյալ։

Նա ընդգծել է բուլղարական կողմի հետաքրքրվածությունը Եվրոպայից Հայաստանի տարածքով դեպի Իրան մուլտիմոդալ փոխադրումներ կատարելու վերաբերյալ։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտի մասնագետների և պատասխանատուների մասնակցությամբ ներկայացված բոլոր թեմաների շուրջ առաջիկայում կազմակերպել ընդլայնված քննարկումներ: