Հայաստան գազի տարանցման հարցով Վրաստանի և «Գազպրոմ»-ի բանակցություններն ավարտվել են. Մամուկա Բախտաձե

Լուրեր

28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բոլորը

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության բանակցությունները ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ ավարտվել են։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, հայտնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:

Վրաստանը «Գազպրոմ»-ի հետ բանակցություններ էր վարում՝ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան գազի տարանցման հարցով: Բախտաձեն ասել է, որ ռուսական «Գազպրոմ»-ի հետ նոր համաձայնագրում հաշվի են առնվել վրացական կողմի շահերը:

«Բանակցությունները, փաստորեն, ավարտված են: Ուզում եմ հիշեցնել, թե բանակցությունների ժամանակ ինչ սկզբունքներով է ղեկավարվել Էկոնոմիկայի նախարարությունը: Առաջինը, անշուշտ, մեր էներգետիկ անկախությունն է, իսկ երկրորդը՝ այս պայմանագրում մեր դիրքի բարելավումը: Բանակցություններն ավարտին են հասցվել՝ ամբողջությամբ հաշվի առնվելով այս սկզբունքները»,- ընդգծել է Բախտաձեն:

«Գազպրոմ»-ի հետ Վրաստանը վերջին անգամ պայմանագիր է կնքել 2017 թվականին: Այն երկու տարի ժամկետով էր և նոր պայմաններ էր նախատեսում, ըստ որոնց՝ առաջին տարում բնական գազի տարանցման դիմաց տրվող գումարը Վրաստանը մաս-մաս պետք է ստանար, իսկ երկրորդ տարում՝ փոխհատուցումն ամբողջությամբ պետք է դրամային արտահայտություն ունենար. մինչ այդ վրացական կողմը բացառապես գազով էր փոխհատուցում ստանում:

Հիշեցնենք, որ Վրաստանը ռուսական գազ չի գնում 2017 թվականից: Երկրի բնական գազի պահանջարկը բավարարում է Ադրբեջանը:

2018 թվականին Վրաստանի տարածքով Հայաստան է տարանցվել 1.93 մլրդ խորանարդ մետր գազ, 2017-ին՝ շուրջ 2 մլրդ: Ռուսաստանի և Հայաստանի միջև պայմանագիրը նախատեսում է մինչև 2.5 մլրդ խորանարդ մետր գազի մատարակարարում:

Նելլի Մելքոնյան