«Այցը Ստամբուլ եւ ՍԾՏՀ ԽՎ-ում աշխատակարգային քննարկումը գնահատում եմ արդյունավետ». Անուշ Բեղլոյան

Լուրեր

28.09.2026 | 12:40
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
Բոլորը

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Անուշ Բեղլոյանը մարտի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ է ներկայացրել մարտի 5-7-ը Ստամբուլում տեղի ունեցած ՍԾՏՀ ԽՎ աշխատաժողովի վերաբերյալ: Ինչպես հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից, բանախոսը նշել է, որ քննարկվել են աշխատակարգային եւ կազմակերպչական բնույթի հարցեր:

Անուշ Բեղլոյանը ՍԾՏՀ-ում Հայաստանի նորանշանակ ներկայացուցիչ Սահակ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է համագործակցության եւ առաջիկա նիստերին վերաբերյալ հարցեր:

Այցի ընթացքում պատգամավորը նաեւ ճանաչողական հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի, Հունաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ուկրաինայի պատվիրակությունների ներկայացուցիչների հետ:

Խոսելով առաջիկա աշխատանքների մասին՝ նա տեղեկացրել է, որ ապրիլին Երեւանում տեղի կունենա մշակութային հարցերով կոմիտեի նիստ: Նշվել է, որ առաջիկայում Բաքվում կառույցը կընտրի գլխավոր քարտուղար:

«Վստահ եմ, որ մեր խորհրդարանը նոր շունչ կհաղորդի պատվիրակության գործունեությանը»,- ասել է Անուշ Բեղլոյանը: