ԱՄՆ-ն մեծացնում է Վրաստանին և Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը

Լուրեր

30.05.2026 | 17:38
ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է Վիլնյուսում․ մասնակցում է նաև ՀՀ պատվիրակությունը
30.05.2026 | 17:10
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
30.05.2026 | 16:48
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել
30.05.2026 | 16:23
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 15:55
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
30.05.2026 | 15:36
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.36%-ով և կազմել 4560.50 դոլար
30.05.2026 | 15:15
«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար 10 հազար դրամ են խոստացել․ գործերն ուղարկվել են դատախազին
30.05.2026 | 15:09
«Դիվան քշելու» ակցիա՝ Վանաձորում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 14:45
Փորձել են մոտ 1 մլն եվրո կանխիկ ներմուծել ՀՀ. «Զվարթնոց»-ում 2 անձ է ձերբակալվել
30.05.2026 | 14:35
Ծաղկունքում 48-ամյա տղամարդը սպանել է ազգականին
30.05.2026 | 14:32
Իշխանությունը գիտի, եթե մասնակցության տոկոսը բարձր լինի, շատ վատ կլինի իրենց վիճակը. Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 14:25
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ ընտրական հանցագործությունների գործերը դատարանում են
30.05.2026 | 14:17
ՀՀ 3 քաղաքներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
30.05.2026 | 13:33
Իոաննիսյանը չզրկվեց դիտորդական հավատարմագրումից, նա հայտնել է Մարուքյանի վերաբերյալ գրառումը հեռացնելու մասին
Բոլորը

ԱՄՆ-ն պատրաստվում է ավելացնել արտասահմանյան երկրներին ռազմական օգնություն տրամադրելու ծրագրի ֆինանսավորումը: Այս կետն ընդգրկված է 2020 թվականի համար նախատեսված պետքարտուղարության բյուջետային ծրագրում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Արտասահմանցի զինծառայողներին ֆինանսավորում» կոչվող ծրագիրը նախատեսում է 5.3 մլրդ դոլար հատկացնել, ինչը 23.9 մլն դոլարով ավելին է անցյալ տարվա համեմատ: Գումարը նախատեսված է Ուկրաինայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի համար։

Եվրոպայի և Եվրասիայի երկրներին նախատեսվում է 75 մլն դոլար հատկացնել, իսկ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներին՝ առնվազն 5 մլրդ դոլար:

Համաձայն հրապարակված տեղեկությունների՝ կրթական ծրագրի և արտասահմանյան երկրների բանակի նախապատրաստման համար նախատեսվում է 100 միլիոն դոլար հատկացնել, որը, նախորդ տարվա համեմատ, 5 միլիոն դոլարով ավելի է:

Այդ գումարից 26.4 միլիոնը տրամադրվելու է Եվրոպայի և Եվրասիայի երկրներին, քանի որ վերջիններիս անհրաժեշտ է դիմակայել «Ռուսաստանի ազդեցությանը և ագրեսիային»: Ըստ այդ անհրաժեշտության՝ ֆինանսավորում կստանան Ուկրաինան, Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Լեհաստանը և Ռումինիան:

Նշվում է, որ ԱՄՆ-ի տրամադրած միջոցների մի մասը կարող է օգտագործվել՝ օգնություն ցուցաբերելու այն երկրներին, որոնք արդիականացնում են իրենց բանակները և հրաժարվում ռուսական ռազմական տեխնիկայից ու զինամթերքից:

Ավելի վաղ պետքարտուղարությունից հայտնել էին, որ Ռուսաստանին հակազդելու ամբողջ ծրագրի համար էլ 661 միլիոն դոլար է նախատեսվում:

Նելլի Մելքոնյան